Author Archives: admin

ՀՀ որոշ տարածքներում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 8-ին և 9-ին, 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, մարտի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցք (բուք է) դժվարանցանելի է բեռնատարների համար: Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան․ Գրիգորյան

Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երևանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, նշել է նա: «Անկախության շրջանում Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն ...

Կարդալ ավելին »

Ռուբլին կրկիրն թանկացել է․ rate.am

Ըստ Rate.am-ի տվյալների՝ մարտի 6-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 403 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 406 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 436 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 440 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.44 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.51 դրամը:

Կարդալ ավելին »

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ. «Ազատություն»

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները՝ ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող ...

Կարդալ ավելին »

Այսօր Բյուրականի աստղադիտարանում Արցախի օր էր

Բյուրականի աստղադիտարանն իր շուրջ էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչ արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես գիտության և մշակութային գործիչներին։ Համաձայն օրակարգի՝ միջոցառման մեկնարկը տրվել է հանդիպում-քննարկումով, որի ընթացքում ելույթներով հանդեսեն եկել ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, ԱՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Մասնավորապես քննարկվել է ...

Կարդալ ավելին »

Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank

IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։ Եվ այսպես, մարտի 6-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պատվիրե՛ք IDBank-ի Travel պլատինում դասի քարտը, Visa Gold և Mastercard Gold քարտերից ցանկացածը ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը կփոխվի

Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է   վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը: Չզեկուցվող  այս հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղը տեղի ունենալիք նիստի օրակարգում։ ԱԱԾ մարմինների աշխատողի օրը, ինչպես հայտնի է, նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին։  Նախագծով առաջարկվում է այն նշել ամեն տարի հունվարի 8-ին: «2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են ...

Կարդալ ավելին »

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․  «Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հանցանքներին՝ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը։  Իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հստակ արձանագրում է, որ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով կազմալուծվել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader