Author Archives: admin

Մարտի 4-ից 10-ը ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք․ ՆԳՆ

Մարտի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 174-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 117, փլուզման, պայթյունի՝ 2-ական, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 15, 70 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդական առաքելությունը Սյունիքում ավտովթարի է ենթարկվել 

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի ...

Կարդալ ավելին »

Ցանականում ենք այս տարի սկսել Աջափնյակի կայարանի կառուցումը․ Ավինյան

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր։ Սա վերաբերվում է փորձաքննության աշխատանքներին, որոնք կտևեն երկու ամիս։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասաց Երևանի ...

Կարդալ ավելին »

Շուրջ 651 դեղատուն արդեն միացել է Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին մարտի 1-ից մինչև այսօր միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից հայտնում են, որ ներկայումս համակարգին, ընդհանուր առմամբ, միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը: Նշվում է, որ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր ...

Կարդալ ավելին »

«Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի նկատմամբ կրկին հարուցվել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք։ Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել են պատասխանատվության միջոցներ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ ...

Կարդալ ավելին »

«Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը հերթական անգամ վթարվել է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ «Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։ Թեպետ գիշերվանից Վեոլիաթիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից ...

Կարդալ ավելին »

Oppenheimer-ը 96-րդ «Օսկար»-ի գլխավոր դափնեկիր․ «Օսկար 2024»

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։ Oppenheimer-ը 96-րդ «Օսկար»-ի գլխավոր դափնեկիրն է՝ ստանալով յոթ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Կիլիան Մերֆի) անվանակարգերում։ Էմմա Սթոունը արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Poor things ֆիլմի համար։ 2023-ին ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը՝ Barbie-ին, ստացել է ընդամենը մեկ մրցանակ՝ Բիլլի Այլիշի և նրա եղբոր՝ Ֆիննեասի գրած լավագույն երգի համար:

Կարդալ ավելին »

Հնդկաստանը օդային միջանք է ստեղծում դեպի ՀՀ

Հնդկաստանը ռազմավարական նշանակության արտահանումներն իրականացնելու նպատակով օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան: Այս մասին հաղորդում է IADN-ը (Հնդկական օդատիեզերական պաշտպանության նորություններ): «HAL & CONCOR-ը նույն նպատակով ստեղծել է HALCON՝ համատեղ աշխատանքային խումբ: Սա կուժեղացնի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետը ընդունել է Իրանից ժամանած 16 ընկերությունների ներկայացուցիչների

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։  Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ ...

Կարդալ ավելին »

Լարսի ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »
ajax-loader