Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն անցած տարեվերջին դարձավ 87 տարեկան, ինքնակենսագրություն է գրել։ Այն լույս կտեսնի Եվրոպայում եւ Ամերիկայում մարտի 19-ին՝ Սուրբ Հովսեփի օրը, որը կաթոլիկները նշում են Հոր օրը։ Ինչպես գրել է Corriere della Sera թերթը, «Կյանք. իմ պատմությունը՝ պատմության մեջ» (Life. La mia storia nella Storia) անունը կրող գրքում ներկայացվել են հուշեր մանկության եւ իտալական ծագման մասին, եկեղեցական կյանքի, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Փետրվարին թոշակառուները 8,2 մլրդ դրամի անկանխիկ գործարք են կատարել
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այսօր ասել է, որ կենսաթոշակի եւ նպաստի հետվճարի ծրագրով իրականացվող գործարքները շարունակում են աճել: Նա կառավարության նիստի ժամանակ նշել է, որ հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584. «Աճը հունվարին կազմել է ավելի քան 30 հազար: Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, ...
Կարդալ ավելին »ՀՀ 2024-ի տնտեսական ազատության ինդեքսը նվազագույնն է 2001-ից ի վեր
«Լույս» հիմնադրամը ներկայացնում է «Տնտեսական ազատության ինդեքս – 2024» զեկույցի ուսումնասիրությամբ արձանագրած կարեւոր դրույթները։ Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային եւ միջերկրային համեմատություններ: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է եւ կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում ...
Կարդալ ավելին »Ապրիլից հուլիս կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
Կառավարության ընդունած որոշմամբ՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով:Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր մարտի 14-ի նիստի օրակարգում։Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ...
Կարդալ ավելին »90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Անահիտ Ավանեսյան
Դեղերի տրամադրման թվային համակարգի ներդրումից հետո Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս է տրվել հիվանդներին: Կառավարության՝ մարտի 14-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Նա նշեց, որ բժիշկներն ու բուժառուներն աստիճանաբար ընտելանում են նոր կարգին, ինչը վկայում է նորամուծության կենսունակության մասին:«Էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրը հետզհետե կարգավորվում է. թե էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե պացիենտները սովորում և ընտելանում ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանում խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ․ վարույթն առնչվում է կոռուպցիային
Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ։ Ըստ մեր աղբյուրի՝ խուզարկությունները կատարվել են կոռուպցիոն բնույթի վարույթի շրջանակներում։ Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են կատարում Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում։ Մեր տեղեկություններով՝ վարույթը չի առնչվում վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին։ Խուզարկությունների պատճառների մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չի փոխանցվում։
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարը՝ օրեր առաջ գրանցված երեխայի մահվան մասին
Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար: Կառավարության՝ մարտի 14-ի նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո եղել երեխայի մահվան պատճառը: «Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձիք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն, միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո կհասկանանք, ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար
2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Մեր հիմնական նպատակը ոչ միայն Հնդկաստանից ներմուծումը զարգացնելն է, այլև մենք ձգտում ենք, որպեսզի նաեւ մեր արտադրողները դուրս գան հսկայական հնդկական շուկա, որտեղ կա ...
Կարդալ ավելին »Արագածոտնի 42-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն ...
Կարդալ ավելին »4,2 մլրդ դրամի ներդրում և 23 նոր աշխատատեղ․ մաքսային արտոնություն «ՏԵՖՖԻ»-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը: «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է ...
Կարդալ ավելին »