Author Archives: admin

Ասիական ինդեքսներ․ 23/07/25

Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 39774.92 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 2836.19 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 3581.86 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 25130.03 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 23/07/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 383.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 դրամով և կազմել 449.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0014 դրամով և կազմել 4.9013 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել 517.51 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնագետները ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։  Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն միացել է Global Financial Innovation Network-ին

Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է Global Financial Innovation Network-ին (GFIN)՝ նպատակ ունենալով ամրապնդել կարգավորման կարողությունները եւ խթանել ֆինանսական ոլորտում նորարարական լուծումները միջազգային համագործակցության միջոցով: GFIN-ը միջազգային բնույթի համագործակցային հարթակ է, որի առաքելությունն է՝ միավորել ֆինանսական ոլորտի կարգավորող մարմիններին՝ ապահովելու նորարարական գիտելիքների փոխանակումը եւ ստեղծելու արդյունավետ վերահսկողական մոտեցումներ ֆինանսական ծառայություններում կիրառվող ավանդական եւ նոր զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ։ GFIN-ը խթանում է ֆինանսական ...

Կարդալ ավելին »

ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրատարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Դատախազների միջազգային ասոցիացիայի #97 մասնագիտական հանդեսի հուլիսյան համարում հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը:  ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հոդվածում վերլուծված են տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության մարտահրավերները, շեշտված է իրավասու տարբեր պետական մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու նման գործերի արագ քննության կարևորությունը:

Կարդալ ավելին »

«Արմենիան Քարդն» անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը

«Արմենիան Քարդ» ընկերությունն անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը: Yնկերության տարածած պարզաբանման մեջ ընդգծվում է, որ տեխնիկական թիմն աշխատում է համակարգի բնականոն աշխատանքը վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ «Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:  Ժամը 12։45-ի դրությամբ համակարգի ...

Կարդալ ավելին »

Երևանում ձերբակալվել է թմրանյութ իրացնող օտարերկրացի

Նոր Նորքի ոստիկանության բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ձերբակալվածը հայտնել է, որ թմրամիջոցն  իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։

Կարդալ ավելին »

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու մեջ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ: Մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: »Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ...

Կարդալ ավելին »

Հեղուկ գազի համաշխարհային առևտուրը կաճի 5.5%-ով

Միջազգային էներգետիկ գործակալությունն իր գազի շուկայի զեկույցում բարձրացրել է 2025-ին սեղմած բնական գազի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը՝ նախորդ 5%-ի փոխարեն այն այժմ գնահատվում է 5.5%։ Գործակալությունը եկող տարվա համար ակնկալում է նաև վերջին ութ տարվա ամենամեծ աճը: «2025 թվականի արդյունքներով հեղուկ գազի համաշխարհային մատակարարումները կաճեն 5.5%-ով (կամ 30 միլիարդ խմ-ով), ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հյուսիսային Ամերիկայում դրա արտադրության խոշոր նոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader