Author Archives: admin

Հանցավոր սխեմայի կիրառմամբ օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետությունից շուրջ 3,2մլրդ դրամի հարկ է թաքցրել. վնասը մասամբ վերականգնվել է

Բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Քննչական կոմիտեից հայտնում են՝ պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում երկար տարիներ գործունեություն իրականացրած Ռ.Գ.-ին և Ն.Հ.-ին պատկանող «Ռ․․․» ՍՊ ընկերությունը զբաղվել է խմիչքի արտադրությամբ և վաճառքով, հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող: 2017-2021 թվականների ընթացքում, առանձնապես խոշոր ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պատվիրակությունը՝ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության կոնգրեսին

Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ն առաջին անգամ մասնակցել է Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության կոնգրեսին:Լոզանում տեղի է ունեցել Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (ՀՀԳ) ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցել են նաև Հայաստանի «Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մոսինյանը, փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, անգլերենի մասնագետ-իրավաբան Մերի Օհանյանը։ Առաջին անգամ գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության՝ բժշկական ...

Կարդալ ավելին »

Ավանեսյանը` սուր շնչառական վարակների տարածման մասին

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս պահին ՍՇՎ–ների մասով իրավիճակը բավականին մեղմացել է։ Տեսնում ենք եւ հիվանդացության, եւ հոսպիտալացման նվազում»,– նշեց Ավանեսյանը։ Նախարարը խորհուրդ տվեց գրիպի դեմ մարդիկ աշնանը պատվաստվեն, այդպիսով կկրճատվի ծանր հետևանքով հոսպիտալացումների թիվը։

Կարդալ ավելին »

Կասեցվել է Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի  տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի խոհանոցում: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։  Մասնավորապես՝ – խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ ...

Կարդալ ավելին »

Սահմանվել է էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում Էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատելու մասին որոշում կայացրեց: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է Էկոպարեկային ծառայողներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: Նշենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Նախագծով առաջարկվում ...

Կարդալ ավելին »

Այսուհետ դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական գործառույթների պատվիրակում իրավաբանական անձին, մասնավորապես նախատեսվում է դպրոցների համար իրականացնել հանրային հատվածի հաշվապահության և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերում՝ կենտրոնացված կարգով: Գործող կարգավորումների շրջանակում նախարարությունը կարող է կենտրոնացված կարգով գնում կատարել միայն իր կառավարման համակարգում գործող դպրոցների համար: Սակայն նկատի ունենալով, որ կոնկրետ բնագավառում քաղաքականություն մշակող մարմինը ...

Կարդալ ավելին »

Սնունդ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է. Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: Ցնցուղի ու կախիչների ...

Կարդալ ավելին »

10 ռադիոընկերությունից ձեռք կբերվի եթեր՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, բարեփոխումների, կարևոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկող բնույթ ունեցող տեղեկատվական ձայնային հոլովակների հեռարձակման համար ռադիոեթերաժամանակի ձեռքբերման անհրաժեշտությամբ։Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել թվով ռադիոընկերություններից ձեռք բերել ռադիո եթերաժամանակ՝ իրազեկման առավել մեծ ծածկույթ ապահովելու ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը. Բադասյան

Կառավարության այս որոշմամբ հաստատում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» նախագիծը: «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader