ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 44502.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 6309.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 20892.69 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսներ․ 24/07/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 24041.90 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 7744.41 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 9023.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 1139.90 կետ:
Կարդալ ավելին »Հացադուլների թիվը նվազել է 39 տոկոսով. ՔԿԾ
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ: Այդ մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակը կազմել է 2826 անձ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 2582 անձ։ Այսպիսով՝ գրանցվել է ազատազրկված անձանց թվի աճ։ ...
Կարդալ ավելին »Պուտինը կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաների վավերականության և ՌԴ-ում գտնվելու ժամկետները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաների վավերականությունը և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողությունը՝ այժմ դրանք համապատասխանաբար կազմում են 120 և 30 օր, հաղորդում է ТАСС-ը։ Նախկինում օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը 16 օր էր, իսկ դրա վավերականությունը՝ 120 օր։ Ինչպես նշել են նախաձեռնության հեղինակները բացատրական գրառման մեջ, օրենքը կբարձրացնի Ռուսաստան զբոսաշրջային, գործարար, մարդասիրական և հյուրական ...
Կարդալ ավելին »Ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ․ ԱՄՆ 87 կոնգրեսականի կոչը Սպիտակ տանը
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տեղեկացրել է, որ կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղ, միջազգային իրավունքի շրջանակներում ...
Կարդալ ավելին »CNN․ Աբու Դաբիում հնարավոր կլինի այցելել Լուվր և Գուգենհայմ մեկ օրում
Մինչև վերջերս, Լուվր և Գուգենհայմի թանգարան մեկ օրում այցելելու համար անհրաժեշտ էր հատել մի քանի երկրների սահմանները։ Սակայն 2025 թվականի վերջին սա կդառնա իրականություն՝ շնորհիվ Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում նոր մշակութային թաղամասի, հաղորդում է CNN-ը։ Այն կմիավորի Լուվրի և Գուգենհայմի միջազգային մասնաճյուղերը, ինչպես նաև մի շարք այլ եզակի հաստատություններ՝ գիտակենտրոն Բնագիտության թանգարանը, teamLab Phenomena թվային արվեստի տարածքը և Շեյխ Զայեդի ...
Կարդալ ավելին »«Նոթեյշնս»․ 9 երկրից 30 արվեստագետ Երևանում մասնակցում է երաժշտական լաբորատորիային
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային, որն անցկացվոելու է մինչ օգոստոսի 3-ը՝ Երևանում, մասնակցում է ավելի քան 30 արվեստագետ Հայաստանից և ևս 9 երկրից։ Նրանք կուսումնասիրեն, կվերաիմաստավորեն և կվերափոխեն հայկական դասական երաժշտությունը։ Hosq-ի կազմակերպած լաբորատորիայի ընթացքում մասնակիցները, աշխատելով արխիվային ստեղծագործությունների հետ, կփորձարկեն ձայնի, տեսողական արվեստի և տեխնոլոգիայի հատման կետը՝ ընդլայնելով ավանդական կառուցվածքների սահմանները և ստեղծելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։ Արվեստագետները կընկղմվեն հայկական երաժշտության ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան AI-ն կկիրառի պետական ծառայություններում․ համաձայնագիր՝ OpenAI-ի հետ
ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը ստորագրել է համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի պետական ծառայություններում արհեստական բանականության կիրառմամբ արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։ Ընկերության և Գիտության վարչության միջև կնքված համաձայնագրով OpenAI-ին կարող է տրամադրվել մուտք՝ պետական տվյալների բազաներ, և դրա ծրագրաշարերը կարող են օգտագործվել կրթության, պաշտպանության, անվտանգության և արդարադատության ոլորտներում։ Տեխնոլոգիաների հարցերով նախարար Փիթեր Քայլը նշել է, որ արհեստական բանականությունը ...
Կարդալ ավելին »Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր
Հայաստանի տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 24-ին սպասվում է նորմայից բարձր։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է, որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է միայն չափավոր քանակությամբ։ Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում
Հայաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն` ժամը 10:00-16:00՝ Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր ...
Կարդալ ավելին »