Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 28-ին ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը ...
Կարդալ ավելին »Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Հայաստանում
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը։ ««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 29-03-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.71%-ով և կազմել 83.11 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.89%-ով և կազմել 87.07 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 29-03-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 1.78%-ով և կազմել 2254.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.21%-ով և կազմել 25.10 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.21%-ով և կազմել 923.00 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 29-03-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 18492.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 8205.81 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7952.62 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 1128.26 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 29-03-24
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 39807.37 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 5254.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 16379.46 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ ...
Կարդալ ավելին »Երևանում և Գողթանիկում խուզարկությամբ մեծ քանակի զենք և զինամթերք է հայտնաբերվել
Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի €92 մլն վարկ և $16 մլն դրամաշնորհ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրին: Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել €92,300,000 արժողությամբ վարկ եւ $16,000,000 մլն գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»: Նշվում է, որ բյուջետային աջակցության միջոցները կուղղվեն Հայաստանի 2024 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար «վարկային միջոցների ժամանակին ստացումը ...
Կարդալ ավելին »Հրազդանի օդում փոշին գերազանցել է թույլատրելի սահմանը
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 20-24-ն ընկած հատվածում: Կենտրոնից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մարտի 21-23-ը, Վանաձորում և Ալավերդիում չի գերազանցել:
Կարդալ ավելին »