Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայտերն ընդունվում են 2025թ․ մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝ աշխատանքային միգրանտների համար, նոր աշխատողների ներգրավման համար, կադրերի վերապատրաստման համար: «Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է նշելու Վարդավառը հուլիսի 27-ին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ից մինչև 18։00-ը, Երևանի գեղասահքի ու հոկեյի մարզադպրոցում Վարդավառը նշելու։ Երևանի քաղաքապետարանն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, հրավիրում ենք ձեզ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 25/07/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 383.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 450.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0558 դրամով և կազմել 4.829 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 519.51 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 25/07/25
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 41826.34 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 2977.55 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 3605.73 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 25667.18 կետ:
Կարդալ ավելին »ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացմանը որոշ փողոցներ փակ կլինեն
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում՝ հուլիսի 26-ի ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ի ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ւև սպորտի նախարարությունը, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության նոր փոփոխություն կկատարվի
Երևանում հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 104 հանցանք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը: Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 ...
Կարդալ ավելին »Արծվանիկի պոչամբարի գործունեությունը մշտապես գտնվում է ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում. իրականացվում են բազմապիսի չափումներ և հետազոտություններ
Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։ Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...
Կարդալ ավելին »Այսօր մի քանի ժամով փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը
««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում՝ հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »