Author Archives: admin

Շիրակում կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը բացվել է Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանը հիշեցրեց, որ փաթեթը ներառում է բժիշկների լիցենզավորման պահանջը: «Բնակչության բժշկական օգնության սպասարկման որակի բարձրացման առումով մեր կադրային ներուժի թե գիտելիքների, և թե հմտությունների բարձրացումը ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 09-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.24%-ով և կազմել 86.58 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.00%-ով և կազմել 90.58 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 09-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.34%-ով և կազմել 2362.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.11%-ով և կազմել 27.91 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 5.01%-ով և կազմել 988.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 09-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 38892.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 5202.39 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 16253.96 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 09-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 18318.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 8119.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7943.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 1162.30 կետ:

Կարդալ ավելին »

Ղազախստանում ավելի քան 85 000 մարդ է տարհանվել հորձանքների պատճառով

Ղազախ փրկարարներն ավելի քան 85 000 մարդու են տարհանել մի շարք բնակավայրերից հորձանքների պատճառով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական զորամասերի կոմիտեի ավագ սպա Սայպաշ Երասիլին։ «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները փրկել և տարհանել են ավելի քան 85 000 մարդու, որոնցից մոտ 30 000-ը՝ երեխաներ: Ժամանակավոր կացարաններում կա 8349 մարդ, որոնցից 3809-ը՝ երեխաներ», – ասել է նա ...

Կարդալ ավելին »

Երեք հրաձիգ կմասնակցի Բրազիլիայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, ...

Կարդալ ավելին »

Կկայանա մեքենաների` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարների էլեկտրոնային աճուրդ

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։ «2024 թ. փետրվարի 1-ից ...

Կարդալ ավելին »
ajax-loader