Author Archives: admin

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով այս տարի 100-ից ավելի երեխա է ծնվել

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում։ Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ «Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների շահառուների ցանկը։ 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում, ինչի արդյունքում գրանցվել ...

Կարդալ ավելին »

Անահիտ Ավանեսյանը` բուժկենտրոնների կառուցման ընթացքի մասին

Առողջապահության նախարարության համար կարևոր է մարդու բնակավայրին մոտ առողջապահական կենտրոնների առկայության ապահովումը, առողջապահական ծառայությունների արդիականացումն ու որակի ապահովումը։ Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ 2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։ «Մարտունու և Վայոց ձորի ...

Կարդալ ավելին »

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկները փակ կլինի բեռնատարների համար

Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։ «Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,- նշել են դեպարտամենտում։ Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան:

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 11-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 18097.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 8045.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7961.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 1159.39 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 11-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 38461.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 5160.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 16170.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 11-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.43%-ով և կազմել 2359.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 28.04 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 981.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 11-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.23%-ով և կազմել 86.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.30%-ով և կազմել 90.61 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Միասնական սոցծառայողը Լոռու մի խումբ նպաստառուներից կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից սոցիալական նպաստներ ձևակերպելու կամ նպաստների տրամադրումը չդադարեցնելու համար Լոռու մարզի մի խումբ բնակիչներից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության աշխատակից Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի ...

Կարդալ ավելին »

Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 390.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.76 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.06 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.65 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում ...

Կարդալ ավելին »

69-ամյա քաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել է 63-ամյա տղամարդ

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 9-ին ժամը 8.09-ին Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Ինչպես ենք տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader