Author Archives: admin

Առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծի, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Բաքոյանն օրենքում փոփոխությունը պայմանավորում է եզդի ժողովրդի հանդեպ տեղի ...

Կարդալ ավելին »

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի: ԱԺ խորհուրդը ապրիլի 15-ին նիստ է հրավիրել այդ հարցով: Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավորները: Առաջարկվող օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նիստը նախատեսված է ապրիլի ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ղազախստանը առևտրատնտեսական գործակցության չիրացված ներուժ ունեն․ Փաշինյան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։  Վարչապետ Փաշինյանը նախ ողջունեց Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: «Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տնտեսական գործակցության հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից,  հանդիպմանը  քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։ Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ...

Կարդալ ավելին »

Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզմանատունը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզվել է: Այդ մասին հայտնում է  «Զարթոնքը»։ Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են: «Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովեցուցիչ է իմ տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև ...

Կարդալ ավելին »

Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ։  Համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։  Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։

Կարդալ ավելին »

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի  անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։ Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն (Երևանի ժամանակով 06:30-ը) ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է 200 տարի որոնվող Գոյայի կտավը

Իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828) կտավը, որն անհետացել էր մոտ 200 տարի առաջ, հայտնաբերվել է Մադրիդում, հայտնել է  EFE գործակալությունը։ Խոսքը Ֆերդինանդ VII թագավորի (1784-1833) դիմանկարի մասին է։ 216 տարի առաջ Տալավերա դե լա Ռեյնայի իշխանություններն են Գոյային պատվիրել նկարել կտավը, սակայն պատերազմի ժամանակ (1808-1814 թթ.) այն կորել է։ Այնուամենայնիվ, 1813 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո Իսպանիան կարողացել է վերադարձնել ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների առցանց հայտարարագիր ներկայացնելու ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Այվազյանը: 2023 թվականից Հայաստանում սկսվել է հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Գործընթացը կազմակերպվելու է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն մարդկանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։ Համակարգի ներդրումը կավարտվի ...

Կարդալ ավելին »
ajax-loader