Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով: Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է, ինչպես մուտք գործել համակարգ Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում եւ ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, համակարգից օգտվելու համար պետք է այցելեն ՊԵԿ պաշտոնական կայք, «Ֆիզիկական անձ» բաժնից մուտք գործեն «Ֆիզիկական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսներ. 16-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 18026.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 8045.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 7965.53 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 1166.92 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են. 16-04-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 37735.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 5061.82 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 15885.02 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 16-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.31%-ով և կազմել 2404.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.30%-ով և կազմել 28.92 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 982.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 16-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.85%-ով և կազմել 85.87 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.66%-ով և կազմել 90.57 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան
Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարևոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը: «Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝ հաղթել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են և շատ ուժեղ խաղացողներ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Ղազախստանը գործակցության փաստաթղթեր են ստորագրել
Հայաստանը և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ստորագրել են ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ է ենթադրում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։ Հրավիրած ասուլիսին «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2018 թվականից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է և յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորմանը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 15-ին գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։ Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված ...
Կարդալ ավելին »Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը
Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։ Այդ մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն Եվրոպական Միության դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։ 2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան ...
Կարդալ ավելին »