ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ․«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» 18․5 մլն եվրո, BMZ 2012 66 956 – 2017 թվականի դեկտեմբերի 18-ի վարկային համաձայնագրին կից՝ 2018-ի մարտի 27-ի Առանձին համաձայնագրի փոխարինում» համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում, որից մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի ...
Կարդալ ավելին »Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մի շարք ընկերությունների ազատեց ներմուծման մաքսատուրքից: Մասնավորապես, մաքսատուրքից ազատվեց «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ն, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մալուխների և հաղորդալարերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 5․6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 368 մլն ...
Կարդալ ավելին »Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածքներում անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում
Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի ...
Կարդալ ավելին »Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքող երկու ցուցարարների՝ բողոքը խաղաղ ձևով արտահայտելուց հրաժարվելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն երրորդ օրն է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում. օրինագծի դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները և երկրի ...
Կարդալ ավելին »Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթները
Կառավարությունն առաջարկում է դպրոցների կանոնադրությունում իրականացրել փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն վարչատնտեսական կառավարչի գործառույթները։ Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ներկայացված նախագծով առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել դպրոցների կանոնադրությունում, որով հստակեցվում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները և արվում են անհրաժեշտ բոլոր ճշգրտումները։ Խոսքը, մասնավորապես, հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխման մասին է, որով մենք արդեն իսկ օրենսդրական փոփոխությամբ ...
Կարդալ ավելին »Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։ Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի ...
Կարդալ ավելին »36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլու հափշտակության գործով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են
Պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում Ա․Ս․-ն քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից նախապես տեղեկացել է ՌԴ–ում բնակվող անձին պատկանող առանձնապես ...
Կարդալ ավելին »Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Փաշինյան
Հայաստանի կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին։ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։ Քաղաքացու հարցին ...
Կարդալ ավելին »