Netflix-ն առաջին անգամ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականությամբ ստեղծված տեսողական էֆեկտներ իր հեռուստասերիալներից մեկում: Սթրիմինգային հարթակի համատեղ գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտնել է, որ ԱԲ-ն օգտագործվել է շենքի փլուզման տեսարանի ստեղծման համար՝ «The Eternaut» անվանումը կրող արգենտինական գիտաֆանտաստիկ շոուում: Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան հնարավորություն է տվել արտադրական թիմին ավարտել տեսարաններն ավելի արագ և քիչ ծախսերով: Գեներատիվ ԱԲ-ի կիրառումը համարվում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Շոգ, կարճատև ամպրոպ․ եղանակը Հայաստանում
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 29-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայգհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 925 դեպք, որից 420–ը՝ արտակարգ
Հուլիսի 21-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 925 դեպք, որից 420-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 328, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի և դիակի հայտնաբերման` 1-ական, քարաթափման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 2-ական, տեղատարափ անձրևի, բնական հրդեհի, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու՝ 4, կեղծ ահազանգի՝ 9, թունավորման` 10, օձի նկատման՝ 49, ինքնասպանության փորձի՝ ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան անօդաչու աերոստատներ է մշակում
Մեծ Բրիտանիան անօդաչու հետախուզական աերոստատներ է մշակում։ Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության կայքը։ Ռազմական գերատեսչությունը մտադիր է անօդաչու բարձրադիր աերոստատներ օգտագործել հետախուզական, դիտորդական և ճանաչողական առաջադրանքներ կատարելու համար։ Այս տարի աերոստատներ են փորձարկվել ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում։ Դրանք կարող են անցնել ավելի քան երկու հազար ծովային մղոն (ավելի քան 3700 կիլոմետր)՝ 18-ից 24 կիլոմետր բարձրության վրա։ Աերոստատները կարող ...
Կարդալ ավելին »Փրկարարներն անտառային տարածքներում անցել են ուժեղացված ծառայության
ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով անտառների տարածքներում հրդեհների բռնկման վտանգի մասին: «Մինչ ամառը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Հիշեցնում են ու անցնում ուժեղացված ծառայության։ Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի համանատար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը սառեցրել է արտահանման սահմանափակումները՝ Չինաստանի հետ առևտրային բանակցությունների նախօրեին
ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։ Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են համարում այն ևս 90 օրով ...
Կարդալ ավելին »Փրկված արջեր, անտառների վերականգնում. այսօր բնության պահպանության համաշխարհային օրն է
Բնության պահպանության համաշխարհային օրվա առթիվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփում է 2024-2025թթ․ իր նշանակալի ձեռքբերումները՝ կենսաբազմազանության պահպանության, անտառների վերականգնման, վայրի կենդանիների փրկության, համայնքային զարգացման և միջազգային համագործակցության ոլորտներում՝ հանուն Հայաստանի բնական ժառանգության և կայուն ապագայի։ Հուլիսի 28-ին նշվող Բնության պահպանության համաշխարհային օրը 2025թ․-ին շեշտում է բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման հավաքական պատասխանատվությունը՝ հանուն կայուն ապագայի ...
Կարդալ ավելին »Հովիկ Աբրահամյանի որդուն և կնոջը աճուրդով վաճառած հողերի գործը դեռ շրջապտույտի մեջ է. «Հետք»
Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել ...
Կարդալ ավելին »«Աէրոֆլոտի» խափանման պատճառով «Զվարթնոց»-ում չեղարկվել և հետաձգվել է 10 չվերթ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում միանգամից 10 չվերթ է չեղարկվել և հետաձգվել, այդ թվում՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթը, այդ մասին վկայում են առցանց տեղեկատվական ցուցատախտակի տվյալները։ Երևանից չեն թռչի Մոսկվա («Աերոֆլոտ») և Կահիրե (Air Cairo) չվերթները, իսկ Երևան ժամանող չվերթները չեղարկվել են Մոսկվայից («Աերոֆլոտ»), Քյոլնից (FlyOne) և Կահիրեից (Air Cairo)։ Ուշացումով Երևան կժամանեն չվերթներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Հուրգադայից (FlyOne), Եկատերինբուրգից (Ural Airlines) և ...
Կարդալ ավելին »Բանգկոկի շուկայում կրակոցներ են հնչել. 5 մարդ զոհվել է, հարձակվողն ինքնասպան է եղել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Օր Տոր Կոր շուկայում զինված անձը կրակ է բացել, հայտնում է Reuters-ը։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ։ Բանգկոկի փոխոստիկանապետ Չարին Գոպատան «Reuters»-ին ասել է, որ կրակողը ինքնասպան է եղել։ Բանգկոկի հիվանդանոցներում իրավիճակը հետևող «Erawan» բժշկական կենտրոնի տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել են շուկայի չորս պահակներ և մեկ կին։ Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվել են անվտանգության աշխատակիցներ և շուկայի ...
Կարդալ ավելին »