Author Archives: admin

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Իրանը մտադիր չէ պատասխանել անօդաչուների արձակմանը Իրանի Սպահանի նահանգի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին։ «Ուրբաթ օրն իրանցի զինվորականները հստակ ընդգծել են, որ չեն պատասխանի անօդաչուներով հասցված հարվածին, որը, ինչպես պնդվում է, իրականացվել է Իսրայելի կողմից և վնաս չի պատճառել», – EFE-ին Մուսավիի մեկնաբանությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: «Մեր զգոնության շնորհիվ հարվածները ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային անօրինական առևտրի ստուգայցին առգրավեցին բացօթյա վաճառվող ապրանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապրիլի 19-ին մայրաքաղաքում փողոցային առևտրի ստուգայց անցկացրեցին։ Ստուգայցի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավվել են կենտրոնական որոշ փողոցներում անօրինական կերպով վաճառվող ապրանքներ, այդ թվում՝ բացօթյա վաճառվող պտուղ-բանջարեղեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը նշեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով արգելվում է փողոցային առևտուրը, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ապրանքն առգրավվում է։ «Բազմաթիվ ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար

Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` ընդգծելով, որ ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։  Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։  «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծնողների մեծ հնարավորություն է ընձեռում՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ նկատի ունենալով, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կկայանա շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:  Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը: Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: ...

Կարդալ ավելին »

Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարձակման մասին

 Իրանի տարածքում վաղ առավոտյան պայթյուններ են լսվել։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։  ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը CNN-ին նաև հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է` առաջիկա օրերին պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցել դրան։ Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 4:00-ին Սպահանի նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն ձեռնամուխ է եղել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացմանը

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում մարտի 22-ին հաստատված՝ Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, այս շրջափուլում Զեկույցով գնահատվում է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավապահ համակարգի պաշտոնյաների, մասնավորապես՝ Ոստիկանության շրջանում կոռուպցիայի կանխարգելման համար գործող շրջանակի արդյունավետությունը։ «Իրավապահ համակարգում Զեկույցի ուշադրության առանցքը ՆԳՆ ոստիկանությունն է՝ որպես ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 19-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.35%-ով և կազմել 84.87 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.88%-ով և կազմել 89.24 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 19-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.67%-ով և կազմել 2405.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 28.42 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.31%-ով և կազմել 953.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 19-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 37775.38 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 5011.12 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 15601.50 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 19-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 17837.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 8023.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7877.05 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 1160.60 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader