Author Archives: admin

Դրամի փոխարժեքն այսօր. 22-04-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 22-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.50 դրամ (-1.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 393.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.16 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.25 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.00 դրամ (-1.00 ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացել է փետրվարին եւ հասել 16.3%-ի: ՀԲ զեկույցում նշվում է, որ աճի տեմպի արագացումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների եւ առեւտրի կտրուկ աճով:Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3%-ով, սակայն այս ցուցանիշը գրեթե 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Դրամական փոխանցումների ...

Կարդալ ավելին »

Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է

Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը: «Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

SIPRI-ն հաղորդել է 2023-ին համաշխարհային ռազմական ծախսերի ռեկորդային՝ 6,8 %-ով աճի մասին

 Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի, ինչը 6,8 %-ով ավելի է, քան 2022 թվականին: Դա եղել է  ամենամեծ աճը 2009 թվականից ի վեր․ առաջին տասնյակի մեջ մտնող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: «Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: ...

Կարդալ ավելին »

Իրանում հիջաբ կրելը վերահսկող նոր ծառայություն է ստեղծվել

Թեհրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հասան Հասանզադեն հայտարարել է կանանց խիստ հագուստ կրելուն հետևելու հարցերով նոր իրավապահ կառույցի ստեղծման մասին։  Այս ծառայության աշխատակիցները, ըստ ԻՀՊԿ-ի ղեկավարներից մեկի, հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի հետագայում, մասնավորապես, ապահովեն, որ հասարակական վայրերում կանայք հիջաբը կրեն «ավելի պատասխանատու կերպով»: Հայտարարությունը հաջորդել է այն տեղեկություններին, որ իրանական իշխանությունները վերջին օրերին ուժեղացրել են բարոյականության պահպանման  ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը գործուղվել է Վիլնյուս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ապրիլի 21-22-ը գործուղվել է Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Կարդալ ավելին »

Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 22-ին ժամը 12։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը, նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Կարդալ ավելին »

Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 19-ին՝ ժամը 21:45-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում էլ ...

Կարդալ ավելին »
ajax-loader