Author Archives: admin

AI ալգորիթմները վերծանում են լատինական անընթեռնելի տեքստերը

Transactions of the Philological Society ամսագրում հրապարակված հետազոտությունը պատմում է այն մասին, թե ինչպես են Բոլոնիայի և Օքսֆորդի համալսարանների գիտնականներն արհեստական բանականության աջակցությամբ կարողացել վերծանել տասնյակ լատինական արձանագրություններ, որոնք նախկինում համարվում էին անընթեռնելի։ Այդ արձանագրությունների մեծ մասը՝ քարերի, տախտակների և պատերի վրա, մասամբ վնասվել կամ ջնջվել էին ժամանակի ընթացքում։ Դրանք պարունակում էին տեքստի պատառիկներ, ամսաթվեր, անուններ, իրավաբանական բանաձևեր և նույնիսկ ...

Կարդալ ավելին »

Փորձեք գոյատևել․ մինչև +40՝ շոգերը կշարունակվեն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից զգուշացնում են, որ նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 29/07/25

Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 40998.27 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 2930.73 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 3597.94 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 25562.13 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 29/07/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 383.77 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.89 դրամով և կազմել 447.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0416 դրամով և կազմել 4.8037 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.65 դրամով և կազմել 514.98 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պարենով ինքնաբավ 50 երկրների շարքում է

186 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։ Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։ Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, ...

Կարդալ ավելին »

ԵՏՀ․ 5 ամիսներին բեռնափոխադրումներն աճել են 0,1%-ով

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին (նախորդ տարվա համեմատ) ԵԱՏՄ-ում գրանցվել է ինչպես ուղևորաշրջանառության ընդհանուր աճ (2,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (12,9%-ով), Բելառուսում (6,8%-ով), Ղրղզստանում (5,6%-ով) և Ռուսաստանում (1%-ով): Այս ցուցանիշների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Ղազախստանում (13,6%), Ղրղզստանում (10,8%) և Հայաստանում (0,1%-ով): Միության աճի ցուցանիշները կազմել են 0,5%։

Կարդալ ավելին »

Հեռահաղորդակցման օպերատորներն ավելացրել են վճարումները պետբյուջե

Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Կապի օպերատորների շարքում առաջատար տեղը շարունակում է զբաղեցնել «ՎԻՎԱ Արմենիան», ...

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը և Արդշինբանկը՝ ՀՀ խոշոր հարկատուների թոփ 5-ում

 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: ...

Կարդալ ավելին »

Հաճախ հնչող հարցեր՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության վերաբերյալ

Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։ Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած ...

Կարդալ ավելին »

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,246 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի հունիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,246,831 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 13,658 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,223,285 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 9,888 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,242,028 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 255,245 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 564,151 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 479,342 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը՝ 84,808 մլն դրամ։ Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 421,231 մլն դրամ։ Սրանք ...

Կարդալ ավելին »
ajax-loader