Author Archives: admin

Վարչապետի աշխատակազմին 111 մլն դրամ հատկացվեց պահուստային ֆոնդից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 111 մլն 685 հազար դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։ Հիմնավորման մեջ միայն նշվում է, որ գումարը հատկացվում է 2025–ի պետական բյուջեի «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով։

Կարդալ ավելին »

Ալյումինե կափարիչներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. խոստանում է 2 մլրդ դրամի ներդրում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի ներդրում, որից 1․4 մլրդ դրամը սարքավորումների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագրքին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի և գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։ Բացի այդ, կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է 2020թ. Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվելէ, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են ...

Կարդալ ավելին »

Փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի կարգում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ՌԴ–ի կառավարությունների միջեւ երկու երկրների քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրին։ Այս համաձայնագիրը կարգավորում է երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը, մասնավորապես՝ համաձայնագրով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և գտնվել մյուս կողմի պետության ...

Կարդալ ավելին »

5 մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. ֆուտբոլ, ֆուտզալ և շախմատ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել մարզիկներ Հովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին։ Հովհաննես Հարությունյանին, ով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, վերջին տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.05.2025 թ։ Էմին Օհանյանին, ով շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում է ստացել 2023–ին, տրամադրվել է տարկետում՝ մինչև ...

Կարդալ ավելին »

Կարող է արտապատվիրակվել երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը․ վարչապետի խոսնակ

Նկատելի է, որ հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու դեպքում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված` 650 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Ա.Թ.-ն, հանդիսանալով կոմերցիոն և պաշտպանիչ տպագրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, տիրապետելով 2014-2016 թվականների ընթացքում ընկերության համախառն եկամտի և հարկվող շահույթի իրական տվյալներին, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Դատախազությունից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքի 1-ին, 2-րդ և 5-րդ զանգվածներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ և 5-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդալ ավելին »

Գյումրիում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – ...

Կարդալ ավելին »
ajax-loader