Author Archives: admin

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան հաջողություններով է վերադարձել է Կաննի կինոփառատոնից

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից: «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։ Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում»: ...

Կարդալ ավելին »

Գյումրու բուժկենտրոնի ծննդատան մասնաշենքը կվերանորոգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կնքվել է պայմանագիր «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքի վերանորոգման համար: Պայմանագրի գումարը կազմում է 499,001,343.7 ՀՀ դրամ, մատակարարին է վճարվել 124,750,000.0 ՀՀ դրամ գումար` որպես կանխավճար: Նախագծով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ...

Կարդալ ավելին »

Մեր արտահանման խնդիրների 99%-ը գալիս է որակի ստանդարտից, ոչ թե լոգիստիկ պրոբլեմներից. փոխվարչապետ

Եթե մեր կարգավորումները հատկապես  IT ծառայությունների մասով նուրբ, համապարփակ, մտածված չլինեն, վիրտուալ տիրույթում ձևավորվող արտադրանքի ֆինիշինգ կոչվածը ուղղակի մենք չենք տեսնի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչալպետ Մհեր Գրիգորյանը։ «Այդ իմաստով, իհարկե, ֆիզիկական ապրանքների շարժը և արտադրությունը մի հարց է, բայց ես համաձայն եմ, որ պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչ ռեակցիա է տալիս ծառայություն արտադրողը ...

Կարդալ ավելին »

Ծախսելու ենք 250 մլն դոլար՝ 5 տարում, վերջում ունենալու ենք 1.7 անգամ ավելի շատ տարեկան արտահանում. Պապոյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։ Ներկայացնելով որոշումը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց. «Այն ունի և ունենալու է առանցքային նշանակություն մեր երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Այս ռազմավարությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ձևավորելու կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք՝ հիմնված բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական ...

Կարդալ ավելին »

Չինաստանում անբարենպաստ եղանակային պայմանների զոհ է դարձել առնվազն 60 մարդ

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ Չինաստանի հյուսիսում մահացել է առնվազն 60 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն հայտնել է, որ մայրաքաղաքում հեղեղումների զոհ է դարձել 44 մարդ, 9-ը համարվում են անհետ կորած։ Զոհերի զգալի մասը՝ 31 մարդ, Պեկինի Միյուն նահանգի տարեցների խնամքի կենտրոնի շահառուներ են։ Զոհեր կան մյուս նահանգներում ու քաղաքներում ևս։ Չինաստանում հորդառատ անձրևները ...

Կարդալ ավելին »

Սևանա լճում մեկնարկել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի մրցաշարի մեկնարկը

«ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «Winds of Armenia» առագաստանավային ակումբը Սևանա լճում կազմակերպել են առագաստանավային սպորտի  Հայաստանի գավաթի մրցաշարի առաջին փուլը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մրցաշարի առաջին փուլի արդյունքներով հաղթող են ճանաչվել  «Skolkovo Sailing Team 3», «Marlin», «Black Swan» թիմերը։  Մրցաշարի երկրորդ փուլը կկայանա այս տարվա օգոստոսի 15-17-ին, կրկին Սևանա լճի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։  Մրցանակային ֆոնդ ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ հետ գործակցելու ցանկությունը

Սիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ կառուցել համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին։ «Այսօր մենք ներկայացնում ենք նոր Սիրիա և, իհարկե, շահագրգռված ենք մեր երկրների միջև ճիշտ փոխգործակցություն և հարաբերություններ հաստատելու հարցում, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ հարգանքի ...

Կարդալ ավելին »

Կգործի կոնյակի իզոտոպային հետազոտության լաբորատորիա

Ընթացիկ տարվա օգոստոսից Հայաստանը կունենա իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա։ ՀՀ կառավարության՝ հուլիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներին։ Նախարարի գնահատմամբ՝ լաբորատորիայի կարողությունները դեռ շատ համեստ են լինելու՝ 3-4 նմուշ օրական։   «Այս 34 տարվա մեջ մենք այս հարցը չէինք լուծել։ Այդ լաբորատորիան այժմ ունենք և կարողանալու ենք կոնյակի 3 ...

Կարդալ ավելին »

Brent-ի գինն իջել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,05 դոլարի

Նավթի գները հինգշաբթի առավոտյան անկում են ապրում, ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում նրա պահեստների վերաբերյալ տվյալները: Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0.19 դոլարով (0.26%)՝ մեկ բարելի համար հասնելով 73.05 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը բարձրացել է 0.73 դոլարով (1.01%)՝ մեկ բարելի համար հասնելով 73.24 դոլարի: Սեպտեմբերի ֆյուչերսները լրանում են հինգշաբթի օրվա շուկայի փակմանը: Ավելի ակտիվորեն առևտրվող հոկտեմբերյան ...

Կարդալ ավելին »

Հակաահաբեկչական գործողությունների համար ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա, այդ թվում զրահափոխադրիչներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում սահմանեց Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։ Մասնավորապես, ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա` զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն օրենքի հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության ...

Կարդալ ավելին »
ajax-loader