Author Archives: admin

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես ցրվել է՝ կապված առաջիկա վաղաժամկետ ընտրությունների հետ: Այդ մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի կայքում։ «Խորհրդարանի արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը: Համայնքների և Լորդերի պալատի բոլոր աշխատանքներն ավարտվեցին: Ներկայում պատգամավորներ չկան, և Համայնքների պալատի յուրաքանչյուր տեղ թափուր կմնա մինչև 2024 թվականի հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների ավարտը», – գրված է հաղորդագրության մեջ։ Գործող ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն շուրջ 187 մլն դրամ է տնտեսել. այն կուղղվի պահուստային ֆոնդ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմա¬նավորված է նրանով, որ քննչական մարմինները Ազգային անվտանգության կառուցվածքից հանելու արդյունքում ԱԱԾ-ի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված  միջոցներից 186,9 մլն դրամ տնտեսում է եղել:

Կարդալ ավելին »

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 30,8 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային Ժողովի շենքը գրանցված է որպես պատմամշակութային արժեք՝  հուշարձան, որն ունի նաև շատ գեղեցիկ այգի և կանաչապատ տարածք: Այգու հազվագյուտ ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է այն ապահովել ոռոգման ջրով: Ազգային ժողովի աշխատակազմը «Գնումների ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 30-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 79.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 83.55 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 30-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.11%-ով և կազմել 2332.60 դոլար, արծաթի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 31.79 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.71%-ով և կազմել 1039.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 30-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 38441.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 5266.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 16920.58 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 30-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 18473.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.52%-ով և կազմել 7935.03 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 8183.07 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 1167.72 կետ:

Կարդալ ավելին »

Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ

Բացահայտվել է Երևան քաղաքի 21–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքը։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «21–ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային հավելվածով կապ է հաստատել «Լ․․․» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում։ Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. ...

Կարդալ ավելին »

Վեց ամսով արգելվեց սիգի ձկնկիթի արտահանումը՝ մինչեւ հունվար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառել: Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ ...

Կարդալ ավելին »

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Փրկարար ծառայության հայտնած տվյալներով էլ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև ...

Կարդալ ավելին »
ajax-loader