Author Archives: admin

Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռում և Տավուշում ջրհեղեղից տուժածներին

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու ...

Կարդալ ավելին »

Տեղական ռեսուրսներով կվերականգնենք վնասվածը. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անդրադարձավ ջրհեղեղից վնասված ավտոմոբիլային ճանապարհների, մասնավորապես` միջպետական Մ6 մայրուղու վնասներին և վերականգնողական աշխատանքներին:  Ավետիսյանը նշեց, որ աղետից մեծապես տուժել են նաև ճանապարհային ենթակառուցվածքները: Միջպետական մայրուղիներին զուգահեռ ուշադրությունից չեն վրիպել նաև միջհամայնքային ճանապարհները: «Տարերային աղետից հետո անմիջապես արձագանքեցինք ստեղծված իրավիճակին: Նախ Դիլիջանից դեպի Գոշ գնացող հատվածում երթևեկությունը կարճ ժամանակ անց ...

Կարդալ ավելին »

Կայացել է Լոռիում և Տավուշում վնասները գնահատող հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ներքին գործերի նախարարությունում մայիսի 30-ին տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ ...

Կարդալ ավելին »

Բյուջեի եկամուտներն աճել են 9,3 տոկոսով, ծախսերը՝ 31,9

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.3 տոկոսով կամ 73.5 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

OVIO-ն գործարկել է տվյալների մշակման խոշորագույն կենտրոնը ՀՀ-ում

OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, ...

Կարդալ ավելին »

Իրանը «Ղադր» բալիստիկ հրթիռ է փոխանցել հութիներին

Իրանցի զինվորականները «Ղադր» ծովային բալիստիկ հրթիռ են փոխանցել Եմենի հութիներին: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ «Իրանական առաջին ծովային բալիստիկ հրթիռը, որը կոչվում է «Ղադր», ստեղծել է նահատակ Հասան Թեհրանի-Մողադամի կողմից (Իրանի հրթիռային ծրագրի հայրը – խմբ.), և այժմ, մի քանի տարի անց, այդ տեխնոլոգիան հայտնվել է եմենցի պայքարողների ձեռքում»,- նշված է հաղորդագրությունում: Չորեքշաբթի ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր ...

Կարդալ ավելին »

Երգեք, և YouTube Music-ը կգտնի ձեր ուզած երաժշտությունը

YouTube Music հավելվածի Android տարբերակում ավելացել է նոր գործառույթ, որը նման է Shazam-ին․ այն թույլ է տալիս երաժշտությունը որոնել հեռախոսի մոտ այն երգելու, մեղեդին շվացնելու (կամ պարզապես այլ սարքից տվյալ երգի ձայնագրությունը միացնելու) միջոցով։ Որոնման նոր ձևաչափը հասանելի է խոսափողի պատկերակի կողքին գտնվող պատկերակի միջոցով, որը հայտնվում է հավելվածի վերին աջ անկյունում գտնվող որոնման կոճակը սեղմելու դեպքում: Ինչպես նշում են ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ։ Այսպես, 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 100,7% (2023թ. նույն ժամանակահատվածի 98,9% – ի դիմաց)։ Դա դիտվել է 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական հատվածի տարեկան աճի 2,4%-ից մինչեւ 26,8% կտրուկ արագացման ֆոնին՝ ապահովելով 953.3 մլրդ դրամ (2.4 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2024թ. ...

Կարդալ ավելին »

Վարչապետը կամրջաշինության ոլորտում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։ «Շատ կարևոր է, որ մենք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ ենք ստացել միջազգային գործընկերներից։ Կարծում եմ, որ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»,-կառավարության՝ մայիսի 30-ի նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։ Արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader