ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 3-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.27 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.38 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը նախատեսում է ժամանակավոր կամուրջներ կառուցել աղետի գոտում
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից ամենաշատը տուժած Քարկոփ բնակավայրում վերականգնողական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Ալավերդու համայնքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Քարկոփում արդեն 4-րդ օրն է՝ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում փրկարարների, կամավորների և համայնքային գործընկերների կողմից»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հանրապետության տարբեր համայնքապետարանների ներկայացուցիչներ իրենց շինարարական տեխնիկաներով պարբերաբար գալիս են Ալավերդի, ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 4-7-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »Տիգրան Ավինյանը Երևան է հրավիրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Այդ մասին նշված է Նոր Նորք վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք
2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 839 ընտանիք։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ «Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ...
Կարդալ ավելին »Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ բաց է․ Teghout Mining
Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհը բաց է, տեղեկացնում է Teghout Mining-ի ֆեյսբուքյան էջը։ ««Թեղուտ» ՓԲ Ընկերության աշխատակիցների կողմից իրականացված հրատապ վերականգնման աշխատանքների արդյունքում` Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ անցանելի է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 515 հազար 225 ուղևոր: «Գիծ է դուրս բերվել 2883 շարժակազմ, որից 455-ը երեք վագոնանի, 1432-ը երկու վագոնանի և 996-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։ Կատարողականը 97,8 %»,- հայտնում են մետրոպոլիտենից։
Կարդալ ավելին »120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, 1419 փրկարար. աղետի գոտում ՆԳ նախարարին են ներկայացվել կատարած աշխատանքները
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության ...
Կարդալ ավելին »Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ` բացատրական աշխատանքով
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տանը պահում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում կանեփ: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ճշտելուց հետո իրավապահները մայիսի 20-ին մեկնեցին Հայթաղ: Բացատրական աշխատանքից հետո 49-ամյա տղամարդը ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և երկու թուփ: Նա հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, իսկ փաթեթներում իր պատրաստած ...
Կարդալ ավելին »Շանթ Սարգսյանը 5-րդն է Aktobe open-ում
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, Շանթ Սարգսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: 6 միավորով Մանուէլ Պետրոսյանը 9-րդն է: Մրցաշարի հաղթողը 7,5 միավորով Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուն է: «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: «Aktobe open»-ին մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից:
Կարդալ ավելին »