Author Archives: admin

ՀՀ արտահանման ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն արդյունաբերական գոտիների ստեղծումն է․ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակներում Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի և արդյունքային շրջանակի քննարկմանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ «Արտահանման ռազմավարության մշակումը շատ առանցքային նշանակություն ունի մեզ համար, ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,475.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 0.4%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 1,053.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 7.0%-ով և կազմել 309.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 0.8%-ով և կազմել 947.1 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:  Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 200 դեպք. գրանցվել է 47 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 23, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 13-ական, ...

Կարդալ ավելին »

Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա. կսպառվի՞ արդյոք այն երբևէ

Հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում նավթը կուտակվել է մեր ոտքերի տակ գտնվող խորը ամբարներում, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են կենդանիների և բույսերի մնացորդներից, որոնք հայտնվել են Երկրի տակ և ծածկվել ավազի, տիղմի և ապարների շերտով: Ջերմությունն ու ճնշումն աստիճանաբար այն վերածել են  հեղուկ վիճակի, գրում է Live Science-ը։ Մոտ 165 տարի առաջ մենք սկսեցինք արդյունահանել այս բնական պաշարը պլաստմասսա, բենզին, ասֆալտ ...

Կարդալ ավելին »

Լոռու և Տավուշի աղետից տուժածներին աջակցելու համար ֆիննախում բացվել է նվիրատվությունների գանձապետական հաշիվ

Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով:

Կարդալ ավելին »

Մեքսիկան ընտրել է իր առաջին կին նախագահին

Մեքսիկայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Կլաուդիա Շեյնբաումը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային ընտրական ինստիտուտի հրապարակած նախնական տվյալները։ Շեյնբաումը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Մեքսիկայի կառավարությունը։ Նա ներկայացնում էր երկրում իշխող «Մորենա» ձախ կուսակցությունը։   Նրա դեմ պայքարում էր մեկ այլ կին թեկնածու՝ Սոչիտլ Գալվեսը՝ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից։ CNN-ը հաղորդում է, որ այս ընտրությունները դարձել ...

Կարդալ ավելին »

Պետությունը մասնագիտական ուսուցում և զբաղվածություն է ապահովել պատերազմի մասնակից ավելի քան 520 անձի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար: Այդ մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «2023–ին նախարարությունը շարունակել է իրականացնել զբաղվածության ապահովման մեկ այլ ծրագիր, ...

Կարդալ ավելին »

Նոր գործարկված հարթակով կարելի է ծանոթանալ Երևանի օդի աղտոտվածության մակարդակին

Երևան քաղաքում տեղադրված օդի որակի չափիչ սարքերից ստացված  տվյալներով և ներդրված Guality պորտալի հնարավորություներով մշակել ենք «Օդի փոշով աղտոտվածության  ցուցանիշների» տեղեկատվական հարթակ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց  Երևան քաղաքի կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա հայտնեց, որ այսօր հարթակը կհրապարակվի Yerevan.am կայքում, որում երևում է մայրաքաղաքում տեղադրված օդի մաքրության սենսորների տեղադիրքերը և ...

Կարդալ ավելին »

Brent-ն էժանացել է. մեկ բարելը` 81,02 դոլար

Նավթի գնանշումներն աննշան իջնում են երկուշաբթի առավոտյան, ներդրողները գնահատում են հանգստյան օրերին տեղի ունեցած ՕՊԵԿ+-ի նիստի արդյունքները։ Brent-ի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 9 ցենտով (0,11 տոկոս)՝ մեկ բարելը 81,02 դոլար։ Ուրբաթ Brent-ն էժանացել էր 0,77 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 81,11 դոլար։ WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյուր Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,05 դոլարով ...

Կարդալ ավելին »
ajax-loader