Author Archives: admin

Լավ նախադրյալներ կան Սևանից քիչ ջուր բաց թողելու համար․ նախարար

Այս տարի ջրի հետ կապված իրավիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևանա լիճ լցվող ջրի քանակի առումով։ Նման հայտարարություն է արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Արդեն 127 միլիոն խմ ջուր ենք տեղափոխել Սևան ու Սևանից դեռ ջրի բացթողում չի իրականացվել։ Նախորդ ամբողջ տարում ...

Կարդալ ավելին »

Լոռու և Տավուշի աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո հունիսի 5-ի առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել Երևանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ցուցահանդեսի բացման արարողությունը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը, որը նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի  ծննդյան 125-ամյակներին, բացման խոսքով հանդես է եկել պատմաբան-արվեստաբան, գիտությունների դոկտոր, Տրետյակովյան պետական թանգարանի փոխտնօրեն Տատյանա Կարպովան։ ...

Կարդալ ավելին »

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

 Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։ Honoured to host ...

Կարդալ ավելին »

Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար

Կառավարությունը պատրաստ է Կիրանց համայնքում նոր դպրոց կառուցել, եթե տեղի բնակիչներն արդեն  կառուցված շենքում նպատակահարմար չգտնեն դասեր անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով։ Այդ մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը։ «Կիրանցում նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնտվում սահմանին և այնտեղ ասել ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման: Նիկոլ Փաշինյանն առաջարկն արել է սոցցանցերի իր հարթակներում կատարած գրառման միջոցով՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: «Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվերներ է մատուցել տարբեր մանկատների և զբաղվածության կենտրոնների սաներին, մասնակցել տոնական միջոցառումների

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք` խաղաղության իղձով: Տոնական հանդեսից հետո կենտրոնի սաները Աննա Հակոբյանից ստացել են իրենց համար նախատեսված նվերները: Հյուրերի շարքում էր նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Արշակյանի ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը

Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության  2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են ...

Կարդալ ավելին »

Աղետի գոտում մեծ քանակությամբ տիղմ ու անկած կենդանիներ կան. Սանոսյանը խոսել է հնարավոր համաճարակի վտանգից

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բնակավայրեր են լցվել մեծ քանակությամբ տիղմ, անկել են կենդանիներ, որոնց մի մասի մարմինները դեռ չեն հայտնաբերվել: Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով համաճարակի վտանգի վերաբերյալ հարցին: «Բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել: Մյուս կողմից կան անկած կենդանիներ՝ խոզեր, ...

Կարդալ ավելին »

«Թեղուտի» աշխատակիցներն ավարտել են Քարկոփի կամրջի տեղադրումը

«Թեղուտ» ՓԲԸ Տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության աշխատակիցներն ավարտել են Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա վերականգնել կապը Մ6 միջպետական ճանապարհի հետ: Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

Կարդալ ավելին »
ajax-loader