Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը կարող է կայանալ այս տարվա օգոստոսին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։ Նախարարը հիշեցրել է, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվել էր։ «Այս տարվա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Կարդալ ավելին »Լավ նախադրյալներ կան Սևանից քիչ ջուր բաց թողելու համար․ նախարար
Այս տարի ջրի հետ կապված իրավիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևանա լիճ լցվող ջրի քանակի առումով։ Նման հայտարարություն է արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Արդեն 127 միլիոն խմ ջուր ենք տեղափոխել Սևան ու Սևանից դեռ ջրի բացթողում չի իրականացվել։ Նախորդ ամբողջ տարում ...
Կարդալ ավելին »Լոռու և Տավուշի աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան
Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո հունիսի 5-ի առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են ...
Կարդալ ավելին »Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել Երևանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ցուցահանդեսի բացման արարողությունը
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը, որը նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին, բացման խոսքով հանդես է եկել պատմաբան-արվեստաբան, գիտությունների դոկտոր, Տրետյակովյան պետական թանգարանի փոխտնօրեն Տատյանա Կարպովան։ ...
Կարդալ ավելին »ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։ Honoured to host ...
Կարդալ ավելին »Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար
Կառավարությունը պատրաստ է Կիրանց համայնքում նոր դպրոց կառուցել, եթե տեղի բնակիչներն արդեն կառուցված շենքում նպատակահարմար չգտնեն դասեր անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով։ Այդ մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը։ «Կիրանցում նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնտվում սահմանին և այնտեղ ասել ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման: Նիկոլ Փաշինյանն առաջարկն արել է սոցցանցերի իր հարթակներում կատարած գրառման միջոցով՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: «Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում ...
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվերներ է մատուցել տարբեր մանկատների և զբաղվածության կենտրոնների սաներին, մասնակցել տոնական միջոցառումների
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք` խաղաղության իղձով: Տոնական հանդեսից հետո կենտրոնի սաները Աննա Հակոբյանից ստացել են իրենց համար նախատեսված նվերները: Հյուրերի շարքում էր նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Արշակյանի ...
Կարդալ ավելին »Դիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը
Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են ...
Կարդալ ավելին »