Հայաստանում տարեկան գնաճը մայիսին նվազել է 1,3% – ից մինչև 0,3% ՝ ամենապահանջված սննդամթերքի էժանացման հաշվին։ Այսպես, 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ պարենային ապրանքների գինը նվազել է 1,1% – ով ՝ գրեթե կրկնելով նախորդ տարվա 1,2% անկումը։ Ընդ որում, առավել զգալի էժանացել են կարագը, հնդկաձավարը, մակարոնեղենը, ալյուրը, ձավարեղենը, պանիրները, ձուկը, շաքարը, միսը։ Ծառայությունները շարունակել են թանկանալ, ընդամենը, տեմպերի դանդաղմամբ՝ 4,7 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: «Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին»,- ասված ...
Կարդալ ավելին »Անձրև և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ: Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից, ընդգծելով, որ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։
Կարդալ ավելին »Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին կամավոր ատեստավորման շեմը չեն հաղթահարել, ապա անհրաժեշտ է, որպեսզի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում տնօրենը նշյալ ուսուցչի համար կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը: Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է նաև ուսուցչի կողմից: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ...
Կարդալ ավելին »Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 50 օր
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 50 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 12 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ ...
Կարդալ ավելին »«Արամ Խաչատրյան» համերգասրահի նորոգման համար հատկացվել է 122 մլն 992 հազար դրամ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո (գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության ...
Կարդալ ավելին »Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են
Լոռու և Տավուշի մարզերում Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են: Զեկուցելով աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին՝ կառավարության նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ ...
Կարդալ ավելին »Կգնահատվեն և՛ տեխնիկան, և՛ արտիստիզմը. Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կհամախմբի ջութակահարների տասներեք երկրից
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն ավանդույթի համաձայն մեկնարկեց մեծն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում հյուրընկալել է քսան ջութակահարի աշխարհի ավելի քան տասը երկրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվում է 20-րդ անգամ և միտված է տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ու Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակմանը։ Այս տարիներին խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու հանդես ...
Կարդալ ավելին »Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, ...
Կարդալ ավելին »Տավուշի և Կոտայքի փրկարարական ծառայություններն ամփոփել են աշխատանքը
ՆԳՆ ՓԾ Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մայիս ամսվա ընթացքում մարզերի մի շարք բնակավայրերում, ուսումնական հաստատություններում անց են կացվել ուսումնավարժանքներ և դասընթացներ: Մասնավորապես, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Հովք, Աղավնավանք, Խաչարձան և Բերդ համայնքի Նավուր բնակավայրերում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ: «Երկրաշարժի ժամանակ ...
Կարդալ ավելին »