«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։ «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2024 թվականի մարտի 12-ին ժամը 11։30-ի սահմաններում 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է հիշյալ քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանն իր գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չի հանել և չի հանելու. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Ադրբեջանի կողմից իր գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չի հանել և չի հանելու: Այդ մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցային սեղանին հարց դրվա՞ծ է, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Փաշինյանն ասաց. «Մենք Հայաստանի 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք ...
Կարդալ ավելին »Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով Տավուշի հատվածում իրականացված սահմանազատմանը՝ Փաշինյանը վստահեցրեց, որ ոչ մի բան չի զիջվել, ոչ մի բան չի փոխանակվել: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու: Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի:
Կարդալ ավելին »Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու: «Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի և ներդրումների համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Համաձայնագիրը կնքվել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչի քաղաքում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2024 թ. մայիսի 28-ին և Դաշնային խորհրդի ...
Կարդալ ավելին »Դեռ պարզ չէ, թե պետությունն աղետի գոտում ավերածությունները վերացնելու նպատակով որքան գումար կծախսի. նախարար
Դեռ պարզ չէ, թե հեղեղումների հետևանքով աղետի գոտում ավերածությունները վերացնելու նպատակով պետությունը որքան գումար կծախսի, բայց խոսքը բավականին մեծ գումարի մասին է: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե բյուջեից ինչքան գումար պետք է հատկացվի աղետի գոտում ավերածությունները վերացնելու նպատակով: «Թե ինչքան գումար կծախսենք, դեռ ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2023 թվականի մայիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով՝ 2024 թվականի նույն օրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մ 60 սմ բարձրության վրա։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի մայիսի 10-ից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով։ Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է մոտ 39 մլրդ դրամ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դժվարին մարտահրավերներից են։ Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը։ Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ ...
Կարդալ ավելին »Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար
Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: Այդ մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,– ասաց նախարարը՝ ...
Կարդալ ավելին »