Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 30 ավտոտնակի փոխարեն կկառուցվի 27 բակ: Հանգստի գոտիները կառանձնանան խաղահրապարակներով ու ֆուտբոլի խաղադաշտերով, կահավորված՝ նստարաններով ու զրուցատաղավարներով: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշնակցայնության հունով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները»,- ասել ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5 %։ Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Նովոսիբիրսկում ելույթ ունենալով «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։ «ԵԱՏՄ-ում 2023 թվականի տնտեսական ցուցանիշները կայունորեն աճում են: Այսպես, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3,8 %, ինչը բարձր է համաշխարհային ...
Կարդալ ավելին »Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել զբաղվածությունը՝ մրցունակ աշխատուժի ձեւավորման եւ բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: Սահմանված նպատակների իրականացմամբ նախատեսվում է, մասնավորապես, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական եւ երկարաժամկետ իրացման, ինչպես նաեւ կանանց ձեռներեցության զարգացման նպատակով՝ մասնավորապես խթանելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը: ...
Կարդալ ավելին »ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ընդգծվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» կարևորությունը
Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ԵՄ-ն և Հայաստանն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը
Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիան հյուրընկալում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային կարևորագույն մրցաշարը` Եվրո-2024-ը: Դեռևս 2018 թվականին ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ Գերմանիան ընտրվեց մրցաշարը հյուրընկալող երկիր: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում անցկացվել է 1988 թվականին, այնուհետ 2024 թվականին: Իսկ մրցաշարում գերմանացիները հաղթել են 1972, 1980, 1996 թվականներին: Որպես հյուրընկալող երկիր, Գերմանիայի Եվրո-2024-ի բացման խաղում` հունիսի 14-ին, Մյունխենի «Ֆուտբոլ Արենա»-ում ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 13-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 78.26 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.06%-ով և կազմել 82.34 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 13-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.03%-ով և կազմել 2329.90 դոլար, արծաթի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 29.24 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 952.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 13-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 38712.21 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 5421.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 17608.44 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 13-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 18630.86 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 7864.70 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 8215.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1119.51 կետ:
Կարդալ ավելին »