Author Archives: admin

Կայացել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ. ռազմավարություն» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Ս.թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ․ ռազամավարությունը» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան

Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի հարևանությամբ, ինչը առաջացնում է լոգիստիկ խնդիրներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Բայց ասեմ ձեզ, և՛ մեր տնտեսությունը, և՛ մեր մարդիկ իրենց կենցաղով, մշակութային կերպարով, ժողովրդավարության մակարդակով  շատ ավելի եվրոպացի են,  քան մի շարք եվրոպական երկրներում։ Այս ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:  Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հավելել է նա:

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով, ընթանում է քննություն. ՊՆ

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:  «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:   Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ․  Հ․-ն առանց հոր և ...

Կարդալ ավելին »

Պետական աջակցությամբ կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական ...

Կարդալ ավելին »

Կանցկացվի Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Կառավարության այսօրվա՝ հունիսի 14-ի որոշմամբ գումար կհատկացվի Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար: Միջոցառման շրջանակում իրականացվում է 2 ծրագիր՝ Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն: 2024 թ. նախատեսվում է իրականացնել Համահայկական հայագիտական օլիմպիադա, որը կիրականացվի համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով: Ծրագրի ...

Կարդալ ավելին »

Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիսը ներառյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիտում ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը «Զորաց քարեր»-ում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրներ, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ ...

Կարդալ ավելին »
ajax-loader