Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 18068.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 7571.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 8142.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 1126.25 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետանային համակարգ
Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մանրամասներին: «Շարունակում ենք Հայաստանի հետ ամրապնդել պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունները: Ջերմ և արդյունավետ հանդիպում իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագրի կնքմամբ»,- գրել է Սեբաստիեն Լըկորնյուն: Nous continuons de ...
Կարդալ ավելին »Հայաստանի 68,326 կազմակերպությունում գրանցված է 746,481 աշխատակից
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում գործել է 68,326 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 746,481, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 307,655 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 57,533 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 143,520 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2.5 է, ...
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում է շինարարություն
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում ընթանում է շինարարություն։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ 32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 ...
Կարդալ ավելին »Գազայի հատվածում 9 ամսում առնվազն 15,747 երեխա է մահացել
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր առնվազն 15747 երեխա է մահացել։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Դրա տվյալներով՝ ռազմական գործողությունների զոհ են դարձել նաև 10406 կին, 498 բուժաշխատող և 151 լրագրող։ Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ...
Կարդալ ավելին »Օշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Քամալյանին պատկանող թոնրի լավաշի պատրաստման և իրացման արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․ Օշական)։ Մասնավորապես՝ արտադրական շինության պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ապահովել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական ...
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի ավտանգության փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այd մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտնեցին Առողջապահության նախարարությունից: «Բուժառուներից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առաջիկա մեկ շաբաթում որևէ փոփոխության չենք սպասում, քանի որ նա դեռ թունավորման փուլում է գտնվում: Երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք դեռևս բուժօգնություն են ստանում»,-հայտնում են ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ
Կառավարությունը կսահմանի ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման նոր կարգ, որի շրջանակներում լուծվում են նաև ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումների քննությունը։ Նախագիծը հրապարակված է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծի՝ գործող որոշմամբ սահմանված է վերոնշյալ շինությունների կառուցման պարզ ընթացակարգ, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ բարեխիղճ կառուցապատողների կողմից չարաշահումներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ անբարեխիղճ ...
Կարդալ ավելին »«Կին-Woman-Das Mädchen-La Femme». բացառիկ համերգ-ներկայացում կնոջ մասին
«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին-Woman-Das Mädchen-La Femme»։ Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն ...
Կարդալ ավելին »Թվային տեխնոլոգիաներն աշխարհը տանում են անկանխիկ վճարումների
ԱՄՆ-ն զիջում է շատ այլ երկրների, բայց շատ արագ շարժվում է դեպի անկանխիկ հասարակություն։ Ըստ ֆուտուրիստ Բրեթ Քինգի՝ թվային վճարումները, ի վերջո, կդառնան գերիշխող, քանի որ ավանդական արժույթը և վճարումները աստիճանաբար կմնան անցյալում: 2022 թվականին կանխիկ դրամի օգտագործումը նվազել է կանխիկի պատմության մեջ ամենամեծ տարբերությամբ։ Սա, հավանաբար, ամենամեծ անկումն էր, որը գրանցվել է առնվազն մ.թ.ա. 650 թվականից ի վեր: Բայց ...
Կարդալ ավելին »