Սալվադորում 14 մարդ դարձել է հորդ անձրեւների զոհ։ Այս մասին տեղեկացրել է El Salvador պարբերականը՝ հղում կատարելով հանրապետության Քաղաքացիական պաշտպանության ազգային հանձնաժողովին։ Նշվել է, որ անձրեւների հետեւանքով երկրում զոհվել են 11 մեծահասակ եւ 3 անչափահաս։ Իշխանություններն ստիպված են եղել տարհանել 882 մարդ։ Երկրում ստեղծվել է 117 ապաստարան, որոնք կարող են ընդունել ավելի քան 6 հազար մարդ։ Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 13-ից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է
2023 թվականի հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-290-Ն օրենքը, համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Օրենսգրքի 94-րդ հոդված՝ պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ ...
Կարդալ ավելին »Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին
Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Կապուր Շ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կիրարկման վերանայման, ակտիվների վերականգնման և Միջազգային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Լառա Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկմանն ուղղված Հայաստանում իրականացված լայնածավալ ...
Կարդալ ավելին »84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ ՊԵԿ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ...
Կարդալ ավելին »ՀՀ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները: EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառայության՝ կազմակերպությանն անդամակցելու ...
Կարդալ ավելին »ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները: ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 18-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.91%-ով և կազմել 80.17 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.50%-ով և կազմել 84.08 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 18-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.11%-ով և կազմել 2339.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.02%-ով և կազմել 29.58 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.59%-ով և կազմել 980.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 18-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 38778.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 5473.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 17857.02 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »