Author Archives: admin

Զբոսաշրջիկների 46.8%-ը Հայաստան է ժամանել Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների՝ 2024թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 51.5%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 11.1%, մնացած 37.4%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 46.8%-ը ժամանել են Ռուսաստանից, 13.2%-ը՝ Իրանից, 4.1%-ը՝ Վրաստանից, 4%-ը՝ ԱՄՆ-ից, 3.2%-ը՝ Ֆրանսիայից, 28%-ը՝ Գերմանիայից, 1.1%-ը՝ Իտալիայից, 0.9%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 47%-ը այցելել է գործնական նպատակներով, 34.6%-ը՝ հանգստի և ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Հնդկաստանից ՀՕՊ նոր համակարգեր է ակնկալում. հնդկական ԶԼՄ-ներ

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից անօդաչու սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռներ ստանալ։ Հնդկական idrw.org-ը հայտնում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական MR միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի և Akash NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումները, որոնք նախատեսվում է սկսել ...

Կարդալ ավելին »

Երևանում և Գեղարքունիքում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

 Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, ...

Կարդալ ավելին »

«Անցանկալի կազմակերպությունների» օտարերկրյա աշխատակիցներին կարգելեն մտնել Ռուսաստան

Գլխավոր դատախազությունը նամակ է ուղարկել ՆԳՆ՝ օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելելու առաջարկով, որոնք մասնակցում են «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը։ Փաստաթղթին ծանոթացել է «Իզվեստիա»-ն։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ պետությունն այդ կերպ կարող է ավելի լավ պաշտպանվել դրսի ազդեցությունից։ Գլխավոր դատախազությունն առաջարկում է ՆԳՆ մշակած «ՌԴ մտնելու եւ դուրս գալու պայմանների մասին օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար…» օրինագիծը լրացնել հոդվածով, որը ...

Կարդալ ավելին »

Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ «Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր երկրների հետ և, իհարկե, պահպանելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ...

Կարդալ ավելին »

Մբապեն չի մասնակցի Եվրո-2024-ի առաջիկա երկու խաղերին. Le Figaro

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները: Այդ մասին գրում է Le Figaro-ն: Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով:  Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային:  Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականների ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի MR-SAM-ի և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո որոշում կկայացնի

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ: Այդ մասին հայտնում է  «Indian Defense Research Wing» պորտալը։ Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG ...

Կարդալ ավելին »

Վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային:  Ինչպես տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմոլորտ համագործակցության խորացումը: ՀՀ վարչապետը նշել է, որ Ռիչարդ Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:  Ռիչարդ Վերման ...

Կարդալ ավելին »

Պրիվոլնոյե գյուղում կարկուտի հետևանքով  30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի մեքենա: Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը միայն խոշոր վնասների մասին է: Գյուղապետի խոսքով ձվի խոշորությամբ կարկուտը դադարներով գրեթե երկու ժամ տեղացել է: Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին նշում է. «Գյուղում մեծ ...

Կարդալ ավելին »

Մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա. Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպանի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: «Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի եւ նվիրվածության համար: Դուք ...

Կարդալ ավելին »
ajax-loader