Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Հունիսի 18-ին, ժամը 16.20-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ պատճառելով ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է ազգային և էթնիկական թշնամանքի հիմքով հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը. ՔԿ
2024-ի հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա և քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս: ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ...
Կարդալ ավելին »Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ: «Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, ...
Կարդալ ավելին »Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ Հայաստանում ...
Կարդալ ավելին »Իրանը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի օրենքի ստորագրմանը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։ «Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի [ստորագրմանը]», – ասել է Ջահրոմին` կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը մեջբերում է ...
Կարդալ ավելին »Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականին
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը: Քննարկվել են ...
Կարդալ ավելին »Դիլիջանում հաճարենու փայտանյութով բարձված մեքենա է հայտնաբերվել
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հունիսի 18-ի ժամը 20-ի սահմաններում իրականացրած շրջագայության ժամանակ Դիլիջանի Կամոյի փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել ակնհայտ փայտանյութով բարձված «ԳԱԶ-33021»-ը: Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու փայտանյութով, որը բեռնել էր Նոյեմբերյանի հարակից սարամասից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել ...
Կարդալ ավելին »Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են գործակցային հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին ...
Կարդալ ավելին »Պահպանել համակեցության կանոնները․ՄԻՊ-ը շարունակում է բողոքներ ստանալ բարձր երաժշտության, շինարարական աղմուկի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները, իսկ այս ...
Կարդալ ավելին »