Կոտայքի մարզի Զառ գյուղում նոր դպրոց կկառուցվի: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց, որով Զառ գյուղի Պ․ Հարությունյան փողոց 1 հասցեում գտնվող 1․28555 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ նոր դպրոց կառուցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ նվիրատվության իրավունքով փոխանցվող հողամասի վրա ներկայումս կառուցվում է դպրոց՝ նախագծի 3-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կեղմից հողամասի վրա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երկակի նշանակության ապրանքներն առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության նորմեր սահմանել ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ երկիր օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում: Հիմնավորման մեջ նշվում է. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքով Կառավարությանը վերապահված է լիազորող նորմեր ...
Կարդալ ավելին »Կսահմանվեն պաշտոնյաների և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման առանձնահատկությունները
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում ընդունել է որոշում, որով ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների՝ հրապարակային սակարկություններով օտարման առանձնահատկությունները: Որոշմամբ առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ: Նախատեսվում է նաև սահմանել՝ պետության սեփականությունը դարձած ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը։ Նման տվյալներ է հաղորդել AFP գործակալությունը։ Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։ Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։ Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս ...
Կարդալ ավելին »5 ոսկի և 11 արծաթ․ հայկական գինիները եվրոպական խոշորագույն Կոնկուրս Մոնդիալ դե Bruxelles համտեսման մրցույթում արժանացել են մեդալների
Հայկական գինիները եվրոպական խոշորագույն Կոնկուրս Մոնդիալ դե Bruxelles համտեսի մրցույթում արժանացել են 5 ոսկե և 11 արծաթե մեդալների: Այս մասին ասված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: Այս տարի մրցույթն անցկացվել Է Մեքսիկայում, որի ընթացքում մասնագիտական հանձնաժողովին ներկայացվել է 42 երկրների 7500 տեսակի գինի: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը նվաճել էր 7 ոսկե և 10 արծաթե մեդալ: ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը։ Կառավարության՝ հունիսի 20-ի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը նշեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և ...
Կարդալ ավելին »Նոր հնարավորություններ՝ ՀՀ բուհերի համար. անցկացվեց «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024»-ը
«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմամբ հունիսի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և էրազմուս+ ազգային գրասենյակը ներկայացրին Էրազմուս+ ծրագրի կողմից 2023-ի դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները: Միջոցառմանը ծավալվեցին քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ասաց, որ ակադեմիական հանրությունը կծանոթանա 12 ծրագրի: «Ութ ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 439 միլիոն դրամի վնասը
Հայաստանի Հանրապետության պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը վերականգնվել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն: «Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ...
Կարդալ ավելին »Ինքնագլորներից կարող են օգտվել միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ որոշ բացառություններով
Կառավարությունը կարգավորեց ինքնագլորներով երթևեկության հետ կապված կանոնները։ Կառավարության՝ հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարի տեղակալը հստակեցրեց, որ նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով դրանց մեծ տարածումը երթևեկության մեջ, նաև այն հանգամանքը, որ այսպիսի միջոցների օգտագործումն առավելապես տարածված է երիտասարդների և անչափահասների շրջանում, և այստեղ դաշտը կարգավորելու կարիք կա։ Սարգսյանը նշեց, որ ինքնագլորների երթևեկության կանոնները ...
Կարդալ ավելին »Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ...
Կարդալ ավելին »