Author Archives: admin

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում հունիսի 24-ին զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո վերջինս մահացել է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 2024թ. հունիսի 24-ին հաղորդում է ստացվել նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դավիթ ...

Կարդալ ավելին »

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ  «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։ Ինչպես տեղեկացանք «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ  տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսվել են «Մանասի առու» ինքնահոս ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները։  Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, շինարարությունն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 319,4 մլն դրամ, որով նախատեսվում է «Մանասի առու» ջրանցքի գլխամասից մինչ Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում հրդեհը 8 մարդու կյանք է խլել

Հրշեջներն ամբողջությամբ մարել են հրդեհը, որը բռնկվել էր Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող վարչական շենքում հունիսի 24-ին: Այդ մասին հունիսի 25-ին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Հունիսի 24-ին Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու 8-հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհն ընդգրկել էր շենքի հինգերորդից մինչև ութերորդ հարկերը։ Հրդեհի մակերեսը կազմել է 5000 քառ. մետր։ Զոհերի մասին տվյալները տարբերվում են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ...

Կարդալ ավելին »

Հունիսի 29–ին տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը

Հունիսի 29–ին Երևանում` Առողջապահության ազգային ինստիտուտում, տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը։ Համաժողովի նպատակն է. Ներկայացնել տեխնոլոգիական նորարարությունները, խթանել ցանցը և համագործակցությունը, կառուցել կայուն թվային առողջապահության էկոհամակարգ։

Կարդալ ավելին »

Ասանժի ազատումը լրագրության և ԶԼՄ ազատության հաղթանակ է․ «Թղթակիցներ առանց սահմանի»

Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատումը բրիտանական բանտից, որտեղ նա գտնվում էր 2019 թվականից, անվանել է լրագրության հաղթանակ։ «Մենք մեծ թեթեւություն ենք զգում, որ այդ դատավարությունները վերջապես ավարտվեցին։ Դա լրագրության եւ մամուլի ազատության հաղթանակն է»,- նշվել է կազմակերպության կարճ հայտարարությունում, որը հրապարակվել է X-ում։ 2019 թվականից Ասանժը գտնվում էր բրիտանական «Բելմարշ» բանտում, որտեղ ...

Կարդալ ավելին »

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդուն

Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում կողմ քվեարկեց քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ալավերդի համայնքին 50 մլն դրամ հատկացնելու առաջարկին: Այդ գումարն ուղղվելու է մայիսյան ջրհեղեղից տուժած Ալավերդիում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Այդ նախաձեռնությունը նախապես արժանացել էր Երևանի քաղաքապետարանի Գլխադասային, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագիծը նիստի պատվիրակներին ներկայացրեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Նա ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության և այլ հարցեր։ ՃՇՀԱՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, նշել է, որ նա ավարտել և իր աշխատանքային կարիերան սկսել ...

Կարդալ ավելին »

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից: Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader