Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության և այլ հարցեր։ ՃՇՀԱՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, նշել է, որ նա ավարտել և իր աշխատանքային կարիերան սկսել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից
Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից: Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կարդալ ավելին »Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները
Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կկայանա 4 հանդիպում: C խմբում Անգլիայի մրցակիցը կլինի Սլովենիան, իսկ Դանիան կխաղա Սերբիայի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խմբում Անգլիան ունի 4 միավոր, Դանիան ու Սլովենիան` 2-ական միավոր, Սերբիան հավաքել է 1 միավոր: D խմբում 20:00-ին Նիդեռլանդների հակառակորդը Ավստրիան է, իսկ Ֆրանսիան կմրցի Լեհաստանի հետ: D ենթախմբում 4-ական միավորով առաջատարները Նիդեռլանդներն ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 25-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.32%-ով և կազմել 81.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 86.01 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 25-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.07%-ով և կազմել 2336.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 29.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.76%-ով և կազմել 1003.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 25-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 39411.21 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 5447.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 17496.82 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 25-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 18325.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 7706.89 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 8281.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 1109.55 կետ:
Կարդալ ավելին »ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել
Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի նիստին։ «Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն», – Բորելի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը: ԵՄ բարձր ներկայացուցիչը ...
Կարդալ ավելին »Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ: Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։ Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։ Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները:
Կարդալ ավելին »