Իսրայելը և ԱՄՆ-ը որոշել են անցկացնել Իրանին նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ չեղարկվել էր Սպիտակ տան կողմից: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։ Հանդիպման ստույգ ժամկետը դեռ նշանակված չէ։ Սպասվում է, որ այն կկայանա հուլիսի կեսերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ-ի Կոնգրեսում հուլիսի 24-ին պլանավորված ելույթից առաջ։ Բանակցություններին մասնակցելու համար ԱՄՆ կժամանի Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ԱԽ քարտուղար
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգության ոլորտում կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն երկկողմ հարաբերություններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները անվտանգության ոլորտում։ «Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ 96 տոկոսից իջել է՝ հասնելով 10-ից էլ քիչ տոկոսի։ Դա եղել է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՄԻՊ
Պետք է մեկտեղել ջանքերն՝ ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում: «Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվում է խմբային փուլը: Խմբային վերջին տուրում (E խումբ) միմյանց դեմ կմրցեն Սլովակիան ու Ռումինիա, Ուկրաինան ու Բելգիան: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին: E խմբում բոլոր թիմերն ունեն հավասար 3 միավոր: F խմբում Վրաստանի մրցակիցը Պորտուգալիան է, իսկ Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ: Այս խաղերի մեկնարկը կլինի 23:00-ին: Այս խմբում արդեն փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Պորտուգալիան: ...
Կարդալ ավելին »GIS-ն Երևանի խնդիրների լուծումը կդարձնի ավելի արդյունավետ
Երևանի քաղաքապետարանի ներդրած նոր GIS էլեկտրոնային քարտեզն էապես արդյունավետ կդարձնի կառույցի աշխատանքներն` ուղղված մայրաքաղաքի խնդիրների լուծմանը։ Այն նաև կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ հարթակն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։ «Առցանց ռեժիմով հավաքագրվում են մի շարք կառույցներից ստացված տարբեր տվյալներն՝ անգամ օդի աղտոտվածության ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 26-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 18177.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 7662.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 8247.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 1123.04 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 26-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 39112.16 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 5469.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 17717.65 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 26-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.33%-ով և կազմել 2328.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 28.94 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 991.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 26-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 81.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 85.37 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: Նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ: «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ ...
Կարդալ ավելին »