Author Archives: admin

Գիշերները՝ անձրև, ցերեկները՝ տապ․ եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 27-ի գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հյուսիսարեւմտյան քամու արագությունը կլինի 25-30 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, ինչպես նաեւ քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 116 հանցանք. գրանցվել է 19 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 27 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ mասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, ֆիզիկական ներգործության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ...

Կարդալ ավելին »

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ներքին գործերի նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, որոնցով կանոնակարգվում են ինքնագլորների երթևեկության կանոնները։ Հրավիրած ասուլիսին ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը հնարավորինս ոլորտը կարգավորելն է՝ կանխագելման շեշտադրմամբ։  Մասնավորապես, սահմանվում է, թե ովքեր իրավունք կունենան վարել ինքնագլորները։ Առաջարկվող փոփոխությամբ կթույլատրվի ինքնագլորները վարել 18 տարին լրացած կամ 16 տարին լրացած այն անձանց, որոնք ունեն AM ենթակարգի տրանսպորտային ...

Կարդալ ավելին »

ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

 Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում ...

Կարդալ ավելին »

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի դեսպան

Զարգացման ֆրանսիական գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը նշում են էներգետիկ անցման իրենց գործընկերության 10-ամյակը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «16000 շահառու ընտանիք ողջ երկրում։ Առավել հարմարավետություն և խնայողություններ ընտանիքների համար, պակաս էներգետիկ կախվածություն Հայաստանի համար»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամինի» 90 հաբ․ ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները  համատեղ,  Զվարթնոց օդանավակայանի կարգո ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի: Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ուժերը կփորձեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուր Բարսեղյանը՝ ազատ ոճում, Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը՝ արագավազքում: Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի  աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել  Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման Պեժո մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։ Միաժամանակ, մաքսային մարմիններին ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կասեցրել է 4 մերսման սրահների գործունեությունը  (վիդեո)

Քաղաքապետարանի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցի արդյունքում Երևանում մերսման 4 սրահի գործունեությունը կասեցվել է: Քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցն իրականացվել է մայրաքաղաքի Պարոնյան-Լեո հատվածում գտնվող մերսման սրահներում։ Դրանք գործել են առանց համապատասխան թույլտվության։ Նման գործունեության համար նախատեսվում է տուգանք՝ առաջին անգամ 50-100 հազար դրամի չափով, երկրորդը՝ 100-200 հազար դրամի չափով։

Կարդալ ավելին »

Հունաստանում ձերբակալել են «ռուսական մաֆիայի» անդամներին

Աթենքում ձերբակալվել են «ռուսական մաֆիայի» անդամներ պարագլուխների հավաքի ժամանակ, հանդիպմանը ներկա էր մոտ 15 մարդ, ձերբակալվել են երեքը՝ Մոլդովայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, նշվել է «Պրոտո տեմա» թերթի կայքում։ Տեղեկության համաձայն՝ մի քանի օր առաջ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոստիկանության աշխատակիցները տեղեկություն էին ստացել այն մասին, որ Հունաստանում պետք է տեղի ունենա հանդիպում, որին մասնակցելու են քրեական հեղինակություններ արտասահմանից։ Հանդիպման նպատակն ...

Կարդալ ավելին »
ajax-loader