Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց 2024- բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում եւ 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել շինարարությունն ավարտված կամ ավարտվող 93 մանկապարտեզներին գույքով ապահովելու, ինչպես նաեւ անհետաձգելի ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկի համար: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023-ի ավարտի դրությամբ 144 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտվել են, իսկ այս ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը: Այս որոշման ընդունումը պայմա¬նավորված է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է նախագծի ընդունումից հետո մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ...
Կարդալ ավելին »Մոտ 10 տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» ամսագիրը
Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Իհարկե, մեկ համարում հնարավոր չէր ամփոփել ոլորտի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու հանքագործների ամենալուրջ ձեռքբերումները, որոնցով այն կարողանում է վստահորեն իր տեղը գրավել երկրի տնտեսության զարգացման ու կայունացման առաջնագծում, սակայն համարում ներառված հարցազրույցները, վիճակագրական հետազոտությունների արդյունքները և այլ նյութեր, համոզված ենք, ոչ միայն հետաքրքիր կլինեն, այլև առատ նյութ կմատուցեն ...
Կարդալ ավելին »Վարուժան Դավթյան․ բացահանքի հմուտ մեքենավարը աշխատում է բարդ ռելիեֆում 1985-ից
Վարուժան Դավթյանը 1985 թվականից առ այսօր աշխատում է բացահանքում. սկզբում որպես ճոպանային էքսկավատորի մեքենավարի օգնական, ապա` մեքենավար: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Ներկայացնելով իր հերթական վաստակաշատ ածխատակցին՝ ԶՊՄԿ-ն նշում է, որ նման հմուտ մասնագետների ջանքերով են իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում: Ճոպանային էքսկավատորները խորհրդային արտադրության են` ...
Կարդալ ավելին »Բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում․ IUCN
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (CWR) նկարահանված տեսանյութում բեզոարյած այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում, ինչը վկայում է այն մասին, որ կենդանիները պաշտպանված են ու ապահով։ Իրականում բեզոարյան այծերի ընդհանուր պոպուլյացիան դժվար է հստակ գնահատել, քանի որ կան երկրներ, որոնց մասին տվյալները բացակայում են։ Այդ մասին տեղեկանում ենք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ուսումնասիրություններից։ Որոշ տեղերում նրանց քանակը կտրուկ նվազում ...
Կարդալ ավելին »Հնդկաստանն աշխարհում առաջատարն է արտասահմանից դրամական փոխանցումների ծավալով
Հնդկաստանը 2023-24 ֆինանսական տարում (ավարտվել է մարտին) ստացել է $107 միլիարդի ռեկորդային զուտ փոխանցումներ արտասահմանում բնակովող իր քաղաքացիներից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալները, երկրորդ ֆինանսական տարին անընդմեջ հարավասիական այդ հանրապետությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարի շեմը և այս ցուցանիշով առաջատարն է աշխարհում: Ըստ ՀԲ զեկույցի՝ Հնկաստանին հաջորդում են Մեքսիկան ($67 միլիարդ), Չինաստանը ($50 միլիարդ), Ֆիլիպինները ($40 միլիարդ) և ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն՝ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների մասին
Հորդառատ անձրևներին ընդառաջ ՆԳՆ-ն հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների մասին։ Ի՞նչ անել մինչև հեղեղումները – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք տարհանման վերաբերյալ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կկիրառի
Եվրամիության երկրների դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ «ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս փաթեթը կուժեղացնի մեր արձագանքը Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, ներառյալ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը», – ասվում է X զեկույցում:
Կարդալ ավելին »Հայաստանում արտահանումն աճել է 2.5 անգամ
2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 16,343.8 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.2 անգամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,207․2 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 7,068.3 մլն ԱՄՆ դոլարի ...
Կարդալ ավելին »Նիոբիում-տիտանի օքսիդ․ Toshiba-ի էլեկտրաբասերը 10 րոպեում մինչև 80% լիցքավորվում են
Մշակողները ներկայացրել են գերարագ լիցքավորմամբ էլեկտրական ավտոբուսի նախատիպը։ Toshiba-ն, Sojitz-ը և CBMM-ը Բրազիլիայի գործարանում ներկայացրել են գերարագ լիցքավորվող էլեկտրական ավտոբուսի նախատիպը, որն աշխատում է հաջորդ սերնդի լիթիում-իոնային մարտկոցներով: Սա տրանսպորտային միջոցների համար նիոբիում-տիտան օքսիդի անոդներով առաջին մարտկոցն է: Մշակողները հայտնում են սարքի գերարագ լիցքավորման մասին. մարտկոցը վերականգնվում է մինչև 80% ընդամենը 10 րոպեում։ Նիոբիում-տիտանի օքսիդի անոդներով մարտկոցների տեսական ծավալային խտությունը ...
Կարդալ ավելին »