Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններին, որով որով Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջներին: Որոշման հյիմնավորման մեջ նշվում է, որ եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մսուր մանկապարտեզներում երեխաներին մեկ տարեկանից սկսած ընդունելու ծրագիր ենք սկսել․ Ժաննա Անդրեասյան
Մենք կարևոր քաղաքականություն ենք վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հիմա մի փորձնական ծրագիր ենք սկսել Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներ ընդգրկելով։ Սովորաբար, մեզ մոտ մսուր 2 տարեկանից են երեխաներին ընդունում, մենք փորձնական սկսել ենք մեկ տարեկանից սկսած երեխաների ընդունելություն ...
Կարդալ ավելին »Ջրհեղեղից տուժած ագրոպարենային ոլորտի տնտեսվարողների համար վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 1 տարով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին որոշում կայացրեց: Խոսքը այդ արտոնյալ ժամկետը մինչեւ մեկ տարի երկարաձգման մասին է: Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի ...
Կարդալ ավելին »500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցինը. Փաշինյան
Բարեբախտաբար, 500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը, ինչը շատ լավ է: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ունենք որոշակի վստահություն, որ կկարողանանք մեր արձանագրած թիրախներին հասնել»,- նշեց նա։ Վարչապետը թվարկեց, թե որ մանկապարտեզներն են կառուցել, ասաց՝ կընտրի, թե ուր այցելի՝ ստուգելու իրականացված աշխատանքները։
Կարդալ ավելին »Սահմանվեց ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում սահմանեց Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Սարյան-Պարոնյան փողոցների միջնամասում որոշ տարածքներ հանրության գերակա շահ ճանաչվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքներ ճանաչեց հանրության գերակա շահ և համաձայնություն տվեց պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Նշենք, որ այդ տարածքում «Համաշխարհային առևտրի կենտրոն (WorldTradeCenter (WTC) է կառուցվելու: Որոշմամբ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է վեցասյա ժամկետում ծրագրի իրականացման նպատակով ընկերության հետ համատեղ ...
Կարդալ ավելին »Հայաստանը միանում է Մշակութային ժառանգության ասիական դաշինքին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Հիմնավորման մեջ նշվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը, նպատակ ունենալով զարգացնել մշակութային ժառանգության պահպանության և ...
Կարդալ ավելին »Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում տուն կառուցելու հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն հավելում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։ Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը
Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը: ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ-ից արտահանվող (այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի ...
Կարդալ ավելին »Ակունք գյուղում վարդի ջերմոցներ կկառուցվեն. 950 մլն դրամի ներդրում կկատարվի
Կառավարությունն իր յսօրվա՝ հունիսի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՆԻ ՖԼԱՈՒԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ջերմոցներ։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես՝ վարդեր։ Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման արդիական մեթոդներով։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։ Ծրագրի ...
Կարդալ ավելին »