Ինժեներները ցույց են տվել հումքի արդյունահանման այլընտրանքային և էկոլոգիապես մաքուր միջոց, որն անհրաժեշտ է հանածո վառելիքից էլեկտրատրանսպորտին անցնելու համար: EnBW և LevertonHELM ընկերությունները հայտարարել են երկրաջերմային ջրերից մարտկոցների օգտագործման համար անհրաժեշտ լիթիումի հաջող արդյունահանման մասին: Տեխնոլոգիան բացում է էկոլոգիապես մաքուր հումքի աղբյուր էլեկտրական մեքենաների և էներգիայի պահպանման համակարգերի համար: Ցուցադրական նախագծում EnBW-ն երկրաջերմային էլեկտրակայանի ջրից արդյունահանեց լիթիումի քլորիդի լուծույթ՝ օգտագործելով լիթիումի ուղղակի արդյունահանումը: LevertonHELM-ը վերափոխել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տեխասում մահապատժի են ենթարկել 2001թ. սպանություն գործած տղամարդուն. CNN
Տեխասի բնակիչ Ռամիրո Գոնսալեսին մահապատժի են ենթարկել ներարկման միջոցով 2001թ. կատարած սպանության համար։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։ Նշվել է, որ 2006թ. Գոնսալեսը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության եւ 18-ամյա աղջկա սպանության մեջ։ Գոնսալեսի փաստաբանները պնդում էին, որ մահապատիժը չեղարկվի՝ հավաստիացնելով, որ դատավճռի կայացումից հետո իրենց պաշտպանյալը «բռնության ոչ մի ակտ չի կատարել եւ բռնություն կատարելու սպառնալիք չի հնչեցրել», ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Ասիան նվազեցնում է կախումն Արևմուտքից
Ասիայի երկրներն ավելի քիչ են կախված Արեւմուտքից եւ ավելի հաճախ են կապում իրենց տնտեսական շահերը Չինաստանի կամ Ռուսաստանի հետ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Որպես նման շրջադարձի օրինակ Bloomberg-ը բերել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ցանկանում է մտնել ԲՐԻԿՍ։ Նշվել է, որ այդ միավորումը դարձել է «Արեւմուտքի գլխավորած ինստիտուտների այլընտրանքը, ...
Կարդալ ավելին »«Մենք ենք, մեր սարերը»․ հուլիսի 19-20-ն Իջևանում կկազմակերպվի մշակութային փառատոն
2024 թվականի հուլիսի 19-20-ը Իջևան համայնքում «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մշակութային փառատոն, որը տեղի կունենա Իջևան, Լուսահովիտ և Սևքար բնակավայրերում։ Փառատոնի նպատակն է նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջեւան բազմաբնակավայր համայնքի մշակութային և տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային և մշակութային տնտեսության զարգացում։ «Երկու օր շարունակ համայնքի բնակիչներին և հյուրերին սպասվում է մշակութային ու ժամանցային անկրկնելի ծրագիր»,- հայտնում են ...
Կարդալ ավելին »ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը
ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը. ընդունվել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ «Վեհաժողովը ողջունել է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Վեհաժողովը գոհունակությամբ է նշել իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ...
Կարդալ ավելին »Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք
Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք։ Կառավարության հունիսի 27-ի նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։ «Նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել 2024 թվականի հուլիսի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս 69 հաստիք է։ Քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թվականին պետական բյուջեի ...
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին ԱՄՆ վիզաներ ձևակերպելու պատրվակով 70 անձից ավելի քան 112 մլն դրամ է հափշտակել
Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ ...
Կարդալ ավելին »Պատերազմը ժողովրդավարության ամենամեծ թշնամին է, բայց այդ մարտահրավերը չի խանգարել կառավարությանը. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա’ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին: Թավշյա հեղափոխությունը մի պահ ...
Կարդալ ավելին »ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...
Կարդալ ավելին »Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչները միացել են ԵՄ պարեկային շրջայցերին Գորիսում
Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության Ֆեյսբուքի էջում: «Պատվիրակները հանդիպեցին առաքելության աշխատակազմին և միացան պարեկային շրջայցերի Գորիս քաղաքում, Խաչիկ և Երասխ գյուղերում՝ ավելին իմանալու ՀԵՄԱ-ի աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »