Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ․ 28-06-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 18210.55 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 7530.72 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 8179.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.30%-ով և կազմել 1168.05 կետ:

Կարդալ ավելին »

Այս տարի շուրջ 100 հազար վայրի ծառ կտնկվի Վայոց ձորի մարզում

Այս տարի Հայաստանի անտառներում տնկվելու են 100000 վայրի սերմերից խնամքով աճեցված տնկիներ, որոնք մեծ դրական ազդեցություն են ունենալու անտառների վերականգնման և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը մեղմելու ուղղությամբ։ Այս արդյունքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) հաջողվել է հասնել Ուշի գյուղում կառուցված 4 նոր տնկարանների շնորհիվ, որտեղ հնարավորություն է ստեղծվել աճեցնելու շուրջ 150000 վայրի տնկի։ Աճեցված 100000 վայրի տնկիներն այս ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. եղել են առանձնազրույցներ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ

Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել: ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր, հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Բացի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ կիրառած առևտրային սահմանափակումները վտանգավոր են համաշխարհային տնտեսության համար․ ԱՄՀ

Այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների իշխող վարչակազմի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումները վտանգներ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում: «Առևտրային սահմանափակումների շարունակական ամրապնդումը և ազգային առևտրային շահերին ծառայեցնելու նախապատվությունների ավելացումը օտարերկրյա ընկերությունների դեմ աճող վտանգ է ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունների համար: Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն ներգրավվի իր հիմնական առևտրային գործընկերների ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ   էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչության աշխատակիցների հետ,  «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի ...

Կարդալ ավելին »

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հյուրընկալել է Զարեհ Սինանյանին

Սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ վերջին համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2008թ. ՀՀ ԳԱԱ-ի և Սփյուռքի նախարարության միջև։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը: Քննարկման արդյունքում որոշվեց ՀՀ ԳԱԱ և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կազմակերպել հանդիպում ոլորտային շահագրգիռ ...

Կարդալ ավելին »

«Կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն․ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանությանը․ Վարդան Ջհանյան

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերություններն աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ կազմակերպված արշավի մաս է։ Նավթ արդյունահանող Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է իրենց երկիրը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանը ...

Կարդալ ավելին »

ԱԺ փոխխոսնակն այցելել է ԵՊԲՀ-ում բացված ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով՝ գործընկերներիս՝ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Հակոբ Ասլանյանի հետ այցելել ենք Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացված «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: «Շրջայց ենք կատարել կենտրոնով, ծանոթացել ենթակառուցվածքին, ստեղծված հնարավորություններին և գործունեության ուղղություններին: «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում իրականացվում են ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պաշտպանությանը զինվորագրվելու պատիվը պիտի գայթակղիչ լինի հայ պատանիների համար. Պապիկյան

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ակադեմիան մեծ ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում «կանաչ քիմիայի» հայեցակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ...

Կարդալ ավելին »
ajax-loader