Author Archives: admin

Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք չենք ուղարկել Օլիմպիական խաղերի. Կարեն Գիլոյան

Հայաստանի օլիմպիական հավաքականը թեպետ մեծաթիվ չէ, սակայն որակապես ուժեղ թիմ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել: Այո, մասնակիցների թիվը քիչ է, բայց որակը շատ բարձր է: Մենք, վստահաբար, գնում ենք մեդալներ նվաճելու: Ամեն ինչ վկայում է, որ մարզիկները պետք ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:  Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն Արեւելյան Եվրոպայում ավելի քան 140 անգամ բախվել են GPS-ի խլացման

Ռուսաստանը խլացրել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ  տասնյակ չվերթների GPS-ազդանշաններն Արեւելյան Եվրոպայում 2024թ. առաջին չորս ամիսներին, գրել է The Telegraph-ը։ Պարբերականի վերլուծության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ յուրաքանչյուր չորրորդ չվերթ բախվել է խանգարումների խնդրին։ Առաջին չորս ամսում բրիտանական օդանավերը կատարել են 504 թռիչք Արեւելյան Եվրոպայում, այդ ընթացքում 142 ինքնաթիռ ենթարկվել է GPS համակարգի խափանումների, իսկ 60 դեպքերում գրանցվել են ազդանշանը երկրորդ անգամ խլացնելու ...

Կարդալ ավելին »

Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող երեխաների զարգացման կենտրոնում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, սննդի ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես պահել ուշադրության կենտրոնում. Սուրեն Պապիկյան

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ ...

Կարդալ ավելին »

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր (վիդեո)

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։ «Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում մարդու իրավունքները այլևս չի դիտարկվում դրսից ներմուծված ինչ-որ բան. Freedom House-ի ծրագրերի տնօրեն

Մենք չունենք մրդու իրավունքների համապարփակ ըմբռնում, մենք դրա մասին կտորներով ենք խոսում: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ  հայտարարեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ «25 տարիների ընթացքում Հայաստանում շատ զարգացումներ ու առաջընթացներ են եղել: Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, եթե նախկինում ավելի դեկլարատիվ մակարդակում էին, հանրության շրջանում դրանց պահանջը, չեմ կարծում, ...

Կարդալ ավելին »

Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգեն և զննող նոր սարքավորումներով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով եւ ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության եւ սահմանների անվտանգության» (EXBS) եւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման եւ բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարեւորել է երկու երկրների միջեւ միջազգային` միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ամրապնդման ու սահմանների ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ եւ ցավակցել քանդված տան բնակիչներին

ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ ուկրաինական զորքերի հրթիռից  փլվել է բնակելի շենք, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Վայր, որտեղ [կենտրոնացած է] տասնյակ մարդկանց վիշտը, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, այլեւ, ես կարծում եմ, դա հոգեբանական ներգործություն է ունենում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ միայն մեկ զգացողություն ես ունենում՝ կարեկցանք, այդ վշտի ողջ ծավալի ընկալում։ Եվ ...

Կարդալ ավելին »

Գյումրու 33-ամյա բնակիչը, պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ...

Կարդալ ավելին »
ajax-loader