Author Archives: admin

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 29-07-24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.22%-ով և կազմել 27,099,930.30 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.22%-ով և կազմել 69,773.25 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 3.38%-ով և կազմել 3,384.63 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.048481998 (+1.11%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 17.41%-ով և կազմել 449.60 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006440078 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր․ 29-07-24

ՀՀ բանկերի կսահմանած՝ դրամի փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 389.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.43 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.58 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ...

Կարդալ ավելին »

Կապանում և Գորիսում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Չինաստանում նոր վայրեր են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չինաստանում նոր բնական վայրեր է ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում: Համապատասխան որոշումն ընդունվել է Հնդկաստանի մայրաքաղաքում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի ժամանակ։ Ցանկում ներառված են Բադին Ջարան անապատի ավազաթմբերը և լճերը, որոնք հայտնի են աշխարհի ամենաբարձր (մինչև 500 մետր) անշարժ ավազաթմբերով։ Այս օբյեկտը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում: «Իր աշխարհագրական դիրքի և երկրաբանական ֆոնի պատճառով տեղանքը մեծ ազդեցություն է ունենում ...

Կարդալ ավելին »

4,1 կմ․ Հնդկաստանում կառուցում են աշխարհի ամենաբարձրադիր թունելը

Հնդկաստանն սկսել է աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը: Այդ նախագծի գործարկման արարողությունն անցկացրել է վարչապետ Նարենդրա Մոդին, որը ժամանել է սահմանամերձ Լադախի Միացյալ Տարածք։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Shinkun La թունելի նախագիծը բաղկացած է 4,1 կմ երկարությամբ երկու ճյուղից, որը կկառուցվի մոտ 4 815 մ բարձրության վրա Նիմմու-Պադում-Դարչա ճանապարհի վրա՝ ապահովելու բարձրլեռնային տեղանքում գտնվող Լեհ քաղաքի հետ անընդհատ հաղորդակցություն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով

2024թ. հունվար-հունիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.2%-ով, շինարարությունն աճել է 15.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, ...

Կարդալ ավելին »

Նոր գործառույթ՝ WhatsApp-ի AI Studio-ում

WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են AI Studio-ում Meta AI արհեստական բանականության հիման վրա անհատականացված չատբոտեր ստեղծելու հնարավորություն։ Այդ մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.15.10 համարի ներքո։ Դատելով աղբյուրի կողմից հրապարակված էկրանակադրից՝ փորձարկողները կարող են փորձել AI Studio-ն և անհատականացված չատբոտերի բազմազանությունը ցանկացած կոնկրետ առաջադրանքի համար։ Մեսենջերի AI ​​Studio բաժինն ունի արհեստական ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 724 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2024թ․-ի մայիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 723,644 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5․37%-ով։ Պարտավորությունները կազմել են 330,656 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1․25%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 392,988 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․66%-ով։ Չբաշխված շահույթը կազմել է 12,309 մլն դրամ։ 2023 ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի արդյունաբերական աճի տեմպը կրկնապատկվել է

Ռուսաստանում արդյունաբերական արտադրությունը 2024 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4%-ով, հայտնել է «Ռոսստատը»։ 2023-ի առաջին կիսամյակում ցուցանիշը ևս աճ է գրանցել, բայց ավելի զուսպ՝ 2.1%-ով ։ Արդյունաբերական արտադրությունը ցույց է տալիս շարունակական դրական դինամիկա 2023 թվականի մարտից ի վեր։ Ամսական արտահայտությամբ աճի առավելագույն տեմպերը գրանցվել են 2024 թվականի փետրվարին (տարեկան արտահայտությամբ +8.5%), նվազագույնը՝ այս ...

Կարդալ ավելին »

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների ...

Կարդալ ավելին »
ajax-loader