Author Archives: admin

Նավթի գներն աճել են․ 23-08-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.70%-ով և կազմել 73.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.59%-ով և կազմել 77.26 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 23-08-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2528.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 29.21 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 959.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 23-08-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 40712.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 5570.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.67%-ով և կազմել 17619.35 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 23-08/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 18493.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 7524.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 8288.00 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 940.61 կետ:

Կարդալ ավելին »

ԵՄ-ն Չինաստանում արտադրված Tesla-ի մաքսատուրքերը նվազեցրել է մինչև 9%

Եվրահանձնաժողովը սահմանել է Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մշտական ​​մաքսատուրքերը, որոնք կկազմեն 17%-ից մինչև 36․3%: Միևնույն ժամանակ, Չինաստանում արտադրված Tesla էլեկտրական մեքենաների մաքսատուրքերը գրեթե կիսով չափ կրճատվել են և սահմանվել 9%: Այսպիսով, Եվրահանձնաժողովի վերջնական մաքսատուրքերը չինական մեքենաների վրա մնացել են գրեթե անփոփոխ՝ հուլիսի 4-ին հայտարարված ժամանակավոր տուրքերի համեմատ, որոնք տատանվում էին 17․4%-37․6% միջակայքում: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ BYD էլեկտրական մեքենաների համար ...

Կարդալ ավելին »

«Հայփոստը» հայտարարում է մրցույթ

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ Բարձրագույն կրթություն, Հայերեն գրական լեզվի տիրապետում, Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոններում, Ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ...

Կարդալ ավելին »

Ֆիլմեր, համերգներ, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը:  Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։ «Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը ...

Կարդալ ավելին »

2026-ին Հայաստանի տնտեսության արտադրողականությունը կրկնակի կաճի․ նախարար

Հայաստանի կառավարությունն իր առջև երկրի տնտեսության արդիականացման խնդիր է դնում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով ՝ արդիականացման ուղղություններից մեկը երկրի գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի բարելավումն է։ Արդիականացման ծրագրի մյուս ոլորտներում պետական ներդրումների պորտֆելն արդեն կազմել է շուրջ 300 մլրդ դրամ, որով տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերել ժամանակակից տեխնիկա, տեխնոլոգիաներ, սարքավորումներ: Այս ...

Կարդալ ավելին »

«Վեոլիա Ջուրն» առաջարկում է պահպանել ջրի գործող սակագները

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատոր «Վեոլիա Ջուրն» առաջարկում է 2025 թվականին պահպանել ջրի գործող սակագները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ստացել է ընկերության համապատասխան հայտը: Այսպիսով, հաջորդ տարի ջրի սակագինը կկազմի 205,992 դրամ մեկ խմ-ի դիմաց։ Բնակչության սոցիալապես անապահով խավերի համար սակագինը 2025 թվականին կկազմի 180 դրամ մեկ խմ-ի դիմաց: Հանձնաժողովը լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկի և անհրաժեշտ հիմնավորող ...

Կարդալ ավելին »
ajax-loader