Author Archives: admin

Մեկ օրում գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 24 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, ...

Կարդալ ավելին »

Ոչնչացվել է 9852,2 կգ կանեփ

Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է: Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ից 25-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 9 հողամասում հայտնաբերվել ...

Կարդալ ավելին »

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում  (Լոռու մարզ, ք․ Վանաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ են։  Մասնավորապես՝   – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի գտնվել նորոգ վիճակում, անհրաժեշտության դեպքում դրենաժը ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ փոխնախարարն ու «Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։  Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ»-ի և ՀԿԵ ընկերության, ինչպես նաև՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՏԿԵ ...

Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական հարցերի

Դիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։  Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։  Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման ...

Կարդալ ավելին »

Սյունիքի կրթական էքսպոյում ներկայացվել է 28 դպրոցի նախագծային աշխատանք

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ ...

Կարդալ ավելին »

Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար

Կանադան, հետևելով Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, հայտարարել է, որ 100 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Բացի այդ, երկիրը 25 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի համար: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Մաքսատուրքը վերաբերում է Չինաստանից ներմուծվող բոլոր էլեկտրամեքենաներին, այդ թվում՝ այնտեղ արտադրվող ամերիկյան Tesla-ներին, հայտնել է Կանադայի կառավարության պաշտոնյան: Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ...

Կարդալ ավելին »

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից և հաղթող աշակերտներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ, ինչը խրախուսում է աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այդ ...

Կարդալ ավելին »

Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, օրերս Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:  Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և ...

Կարդալ ավելին »
ajax-loader