Author Archives: admin

Bloomberg․ Եվրոպայում գազի պաշարները չնախատեսված հանգամանքներում գուցե չբավարարեն 

Եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը չնախատեսված հանգամանքների, դրանց թվում՝ կտրուկ ցրտի կամ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման դեպքում: Դրա մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ Եվրոպայում գազապահեստարաններն արդեն գրեթե 90%-ով լցված են՝ նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս առաջ։ Եվ այս պահուստները պետք է բավարար լինեն, բայց միայն այն դեպքում, եթե «ինչ-որ անկանխատեսելի բան տեղի ունենա»,-պարզաբանում ...

Կարդալ ավելին »

S&P Global Ratings-ը ՀՀ-ի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 6,2% աճ

S&P Global Ratings-ը արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները պահպանել է BB-/B մակարդակում’ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ վարկանիշը նախկին մակարդակում պահելը հիմնավորելուց բացի, բերվում է նաև Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսվող դանդաղումը 2024-2025 թվականներին՝ 6,2%-ից մինչև 5,2%: Հայաստանի սուվերեն վարկանիշի կայուն կանխատեսումն արտացոլում է, մի կողմից, տնտեսական աճի ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին։ Այսպես, 2024թ. հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 102,8% ՝ նախորդ տարվա անփոփոխ 100% – ի դիմաց։ Դա դիտվել է 2024 թվականի հունվար-հուլիսին արդյունաբերական ոլորտի տարեկան աճի կտրուկ արագացման ֆոնին՝ 0,5% – ից մինչեւ 15,7%՝ ապահովելով 1,6 տրլն (4,1 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ...

Կարդալ ավելին »

Neuralink իմպլանտներ կտեղադրի միլիոնավոր մարդկանց ուղեղներում

Իլոն Մասկի «Neuralink» ստարտափն ի սկզբանե նախանշել էր շուկայի զարգացման բավականին ակտիվ ծրագիր, չնայած մինչ այժմ ուղեղի իմպլանտը տեղադրվել է միայն երկու հիվանդների մոտ, ովքեր կամավոր հիմունքներով մասնակցում էին կլինիկական փորձարկումներին:Մասկը վստահ է, որ տասը տարի հետո միլիոնավոր մարդիկ կկարողանան օգտագործել նման չիպեր։ Իր X սոցիալական ցանցում միլիարդատերը բառացիորեն ասել է հետևյալը. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մի քանի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6%-ով

2024թ. հունվար-հուլիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.6%-ով: Այd մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.7%-ով, շինարարությունն աճել է 16.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 21.4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է ...

Կարդալ ավելին »

Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են առավելագույնի՝ վատ բերքի պատճառով

Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են պատմական առավելագույնին՝ վատ բերքի և հիմնական արտադրող երկրներում բույսերի հիվանդությունների տարածման պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը: Նյու Յորքի Միջմայրցամաքային բորսայում նարնջի հյութի սառեցված խտանյութը թանկացել է մինչև 5,04 դոլար մեկ ֆունտի դիմաց՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 5 դոլարի շեմը։ Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում ...

Կարդալ ավելին »

20 տարին մեկ անգամ․ մոլորակների մեծ շքերթ է սպասվում

«Մոլորակների շքերթը» գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։ Ինչպես տեղեկացնում է Բյուրականի ասստղադիտարանը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին ...

Կարդալ ավելին »

Ավելանում է Երևան-Կապան կանոնավոր չվերթների հաճախականությունը   

Երևան-Կապան-Երևան ավիափոխադրում իրականացնող  Novair ավիաընկերությունը սեպտեմբերի 2-ից կավելացնի Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների հաճախականությունը։ Novair ավիաընկերության գլխավոր տնօրեն Հայրապետ Սարգսյանը պարզաբանել է, որ չվերթներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Ներկայումս թռիչքները գործում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Սարգսյանը հավելեց, որ Երևանից Կապան չվերթը կլինի ժամը 10:00-ին, իսկ Կապան-Երևանը՝ 12:00-ին։ «Տոմսի արժեքը չի փոխվել և միակողմանի սահմանվել է 20 ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային առաջատար Accor-ը Ծաղկաձորում պրեմիում դասի հյուրանոց կբացի

Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ-ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։ Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL-Accor Live Limitless ...

Կարդալ ավելին »
ajax-loader