ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 387.85 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.24 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 430.36 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 459.92 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.13 դրամով և կազմել 511.65 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» միջոցառումը
«Հարավկովկասյան երկաթուղին» 2024թ. օգոստոսի 28 – ին կազմակերպել է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների ուշադրությունը անվտանգության հարցերի նկատմամբ և կանխել երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները: Ակցիան տեղի է ունեցել ՀՀ 7 մարզերում առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում ՝ իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվել են այն սպառնալիքները, ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է ավելի քան մեկ շաբաթ որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին՝ ծառից կախված վիճակում
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը: Կատարվում է քննություն:
Կարդալ ավելին »Սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչեւ նոյեմբերի 15-ը. ևս 422 տոննա չափաքանակ սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար։ Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ 2024-ի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Սևանա ...
Կարդալ ավելին »Պատմամշակութային հիմնախնդիրներ. ԳԱԱ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան շատ երկրների գիտական և բուհական կենտրոնների ներկայացուցիչներ։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են պատմական նշանակություն ունեցող այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային շրջանում և ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ում լարված են անվանել Անդրկովկասում տիրող իրավիճակը
ՀԱՊԿ-ում կարծում են, որ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արևմուտքը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում հակասությունների բարձր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է չկարգավորված տարածքային խնդիրներով, ինչպես նաև Անդրկովկասում իր ...
Կարդալ ավելին »Նորատուսի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ, փոխվում են նաև պատուհանները։ Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, տեղադրվում են ժամանակակից օդատաքացուցիչներ, որոնք ապահովելու են 350 քմ տարածքով դահլիճի ջեռուցումը։ Տեղադրվելու է լրացուցիչ ևս 2 կաթսա. գազածավալի փոփոխության հետևանքով կատարվելու են նաև գազահաշվիչի և գազի գծի փոխարինում։ Շինաշխատանքների արժեքը կազմում է 7 մլն 440 հազար դրամ։ Աշխատանքներն ...
Կարդալ ավելին »Ուսումնական տարվա մեկնարկին նոր դասագրքերի խնդիր չի լինի. նախարար
Այս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին վստահեցրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին: «Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, ...
Կարդալ ավելին »Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական սպանդանոցի ձեռքբերման 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը
Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը: Բացի այդ՝ պետությունն աջակցության ծրագրի շրջանակներում այսուհետ կփոխհատուցի լիզինգի տոկոսադրույքի 12 տոկոսը՝ 10 տոկոսի փոխարեն: Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ գործող որոշման համաձայն՝ կառավարությունը ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր ունի: Ծրագրի համաձայն՝ մեկ տնտեսվարողի ...
Կարդալ ավելին »Կստեղծվի 4 նոր պատմամշակութային արգելոց
Հայաստանում կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ առավարության օգոստոսի 29-ի նիստում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից հանդիսանալով բավականին մեծ պոտենցիալ ունեցող պետություն՝ Հայաստանը շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ: «Նախագծով ...
Կարդալ ավելին »