Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու հավանականությունից
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումներից են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստ կրելը, և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: Այս մասին գրված է առողջապահության նախարարության ֆեսբուքյան էջում։
Կարդալ ավելին »Սպորտային համալիրի կառուցման պայմանագիր «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի հետ․ ԿԳՄՍ
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված ...
Կարդալ ավելին »«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային ծրագիր․ ԿԳՄՍ
Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Մրցույթին ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահ Սաթյա Անանդին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է համարել տարիներ շարունակ «Մարիոթ Ինթերնեյշնլ» ...
Կարդալ ավելին »Արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում․ B24
Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել: Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։ Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում ...
Կարդալ ավելին »ՌԴ-ի դաշնային բյուջեն ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ
Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեն ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների համար ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ, ինչը 56.2%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սա հիմնականում պայմանավորված է ռուսական նավթի գների աճով: «Նավթից և գազից ստացվող եկամուտները աճել են և առաջիկա ամիսներին, սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն, կգերազանցեն հիմնական ցուցանիշները»,- ասված է ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցում: Ֆինանսների նախարարությունը նաև ...
Կարդալ ավելին »Թարմացվել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը
Հեղինակավոր Goal.com պորտալը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը։ Ցուցակը գլխավորում է «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նահանջել է 7-րդ տեղ։ «Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի 1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)2. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)3. Ջուդ ...
Կարդալ ավելին »Sեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71, 73, 75, 77, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 22փ. 67-117 առանձնատներ, Դիմիտրովի փ. 121-153 առանձնատներ,Դիմիտրովի 3, 4 նրբանցքներ, 11։00-15:00 Արցախի փ. 10,10ա, 12, 20, 20/1, ...
Կարդալ ավելին »Դոլարի և ռուբլու կուրսի նվազմանը զուգահեռ բարձրացել է ոսկու գինը
Սեպտեմբերի 5-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.33 դրամով և կազմել 387.30 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.29 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 1.41 դրամով և կազմել 429.86 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 1.55 դրամով և կազմել 457.69 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 1.54 դրամով և կազմել 509.88 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել ...
Կարդալ ավելին »