Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Չինաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 0.6%-ով
Այս մասին հայտնում է Պետական վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով: Սպառողական ապրանքները թանկացել են միջինը 0.7%-ով, ծառայությունները՝ 0.5%-ով: Օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.4%-ով: 2023-ին Չինաստանում գնաճը մնացել է զրոյի մոտ: Այդ ընթացքում ՉԺՀ-ի պետական վիճակագրական ծառայությունը մի քանի անգամ գնանկում է գրանցել: Կառավարման վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին Չինաստանի ...
Կարդալ ավելին »Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը
Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։
Կարդալ ավելին »0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ գրանցված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների թիվը ավելի քան 6000-ն է
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով: Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման ...
Կարդալ ավելին »Ամռան ամիսներին Տավուշի մարզային գրադարանում իրականացվել է 8 ծրագիր․ԿԳՄՍ
«Ստեղծագործում են պատանի ընթերցողները» և «Ամառը գրադարանում» կրթական ծրագրերում ընդգրկվել է 4-12 տարեկան 106 երեխա: «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, քննարկել գրքի ստեղծման գաղափարը և կատարել ուղղագրական աշխատանքներ: «Ամառը գրադարանում» կրթաժամանցային ծրագրի շրջանակում կազմակերպվել են միջոցառումներ, հեքիաթների աուդիո ձայնագրությունների լսումներ, մուլտֆիլմերի դիտումներ։ 6-8 տարեկան երեխաների համար իրականացվել են նկարչության դասեր, ձեռքի աշխատանք, հեքիաթների ընթերցումներ, ասմունք, ուսուցողական խաղեր և բեմականացումներ: Գրադարանը շարունակել է համագործակցությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցների հետ. «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» թեմայով կազմակերպվել է սեմինար։ Գրադարանի ամառային ծրագրերն ու հետաքրքիր նախաձեռնությունները նպաստել են ...
Կարդալ ավելին »Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց․ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 7-25-ը փակ կլինի Շերամի փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Կարդալ ավելին »Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 5․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,442.2 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.2%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 25.5%-ով և կազմել 39,804.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 8.9%-ով և կազմել 82,600.8 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի ...
Կարդալ ավելին »Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 21,651.6 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9․1%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 6.1%-ով և կազմել 7,586.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 32․9%-ով և կազմել 1,085.1 տոննա։ Նյութի աղբյուրը՝ B24.am
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։
Կարդալ ավելին »